27 Դեկտեմբերի, Saturday, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Հրդեհ Մոսկվայի կայարանում․ կան զոհեր, հազարավոր մարդիկ տարհանվել են /տեսանյութ/

Նախօրեին հրդեհ է տեղի ունեցել Մոսկվայի Կիեւյան կայարանում։ Հրդեհը բռնկվել է փոքրիկ պահեստներից մեկում ու տարածվել։ Դեպքի վայրից 3 500 մարդ է տարհանվել։  Հրդեհի արդյունքում 2 հոգի է մահացել։ Հրդեհը մարելուց հետո պահեստի տարածքում երկու դի է հայտնաբերվել, սակայն նրանց ինքնությունը դեռեւս պարզ չէ, հայտնում է Life-ը։ Դեպքի առթիվ քննություն է սկսվել։

Վանաձորի քաղաքական ճգնաժամը հասավ Սահմանադրական դատարան

Ինչպես խոստացել էինք, Վանաձորի ՏԻՄ ընտրություններից հետո մանդատագողության արդյունքում ստեղծված քաղաքական ճգնաժամից ելք գտնելու նպատակով  հունիս 9-ին, «ԵԼՔ» և «Ծառուկյան» կուսակցությունների դաշինք խմբակցություններն առաջին անգամ 6-րդ գումարման Ազգային Ժողովում իրացրեցին պատգամավորների մեկ հինգերորդի կողմից Սահմանադրական դատարանում իրավական ակտի սահմանադրականության հարցի վիճարկման լիազորությունը: ՀՀ Ազգային ժողովի 26 պատգամավորներ, ՀՀ Սահմանադրական դատարանից պահանջում են Սահմանադրությանը հակասող և […]

Երգի պրեմիերա. Սիրուշո և Սեպուհ. «Vuy Aman»

Սիրուշոյի և Capital Cities-ից Սեպուհ Սիմոնյանի «Վույ աման» կոչվող դուետը հասանելի է համացանցում։  «Capital Cities-ը դարձել է աշխարհի ամենահայտնի խմբերից մեկը՝ վաճառելով միլիոնավոր սկավառկներ եւ ստանալով միջազգային ճանաչում։ Շատ ուրախ եմ մեր հայազգի Սեբու (Սեպուհ) Սիմոնյանի համար, որի հետ մեր համատեղ աշխատանքը կթողարկվի շատ շուտով»,-գրել է Սիրուշոն իր Instagram-ում:

ՊԵԿ 50 զինված աշխատակից մուտք է գործել «Քեթրին Գրուպ»-ի տարածք. «Փաստինֆո»

«Փաստինֆո» գործակալությունը տեղեկություն է տարածել Սանասար Բաղդասարյանի անունով ստացված էլեկտրոնային նամակի մասին, որում նշվում է, որ ՊԵԿ աշխատակիցները մուտք են գործել «Քեթրին Գրուպ» ՍՊԸ տարածք։ Կից ներկայացնում ենք հաղորդագրությունն ամբողջությամբ և առանց փոփոխությունների, գրված է գործակալության հաղորդագրության մեջ. «Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ հունիսի 9-ի առավոտյան ՊԵԿ շուրջ 50 զինված աշխատակիցներ մուտք են գործել «Քեթրին Գրուպ» ՍՊԸ […]

Փոստանջյանի քայլը «Ելքն» անիմաստ է համարում

«Անկեղծ  ասած՝ չէի ուզենա մեկնաբանել «Երկիր ծիրանի»-ի որոշումը՝ ավագանու նիստը բոյկոտելու հարցում: Կարող եմ ասել՝ «Ելք»-ը որոշել է մասնակցել ավագանու բոլոր նիստերին, առաջարկություններ ներկայացնել, աշխատել  այն ծրագրերի վրա, որոնք կարող են դրական փոփոխություններ բերել իրենց հետ: Իսկ ինչ վերաբերում է «Երկիր Ծիրանի»-ի դիրքորոշմանը, կարծում եմ՝ դա իրենց որոշելիք հարցն է. ես հակառակ կարծիքին եմ, այսինքն՝ […]

Ուժեղացված հսկողություն` «Զվարթնոցի» տարածքում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հունիսի 9-ին այցելեց «Զվարթնոց» օդանավակայան՝ պատասխանատուների հետ տեղում քննարկելու ստեղծված իրավիճակի լուծման ուղիներն ու հնարավորությունները։ Նախարարի հանձնարարությամբ ուժեղացված հսկողություն է իրականացվում «Զվարթնոցի» տարածքում «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում պայմանագրային հիմունքներով գործում է տաքսի ծառայություն՝ գեղեցիկ, մաքուր,  հարմարավետ  մեքենաներով։  Մեծ ցուցանակներին   այդ մեքենաներով Երևան և հանրապետության մի շարք մարզեր […]

Երեւանում 34-ամյա քաղաքացին ընկել է ջրանցքը. ժամանել են փրկարարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 10-ին, ժամը 06:33-ին ահազանգ է ստացվել, որ Երևւան քաղաքի Մեծարենցի փողոցի տներից մեկի մոտակայքում քաղաքացին ընկել է ջրանցքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը 34-ամյա Ս. Ա.-ն տեղի ուժերով դուրս է բերվել ջրանցքից: Փրկարարները ոստիկանների ուղեկցությամբ տուժածին տեղափոխել են Ա. Բաբաջանյան […]

«Սասնա ծռերի» պաշտպանները հայտարարությամբ են հանդես եկել

«Սասնա ծռերի» գործի առանձնացված մասով ամբաստանյալների պաշտպանները հանդես են եկել համատեղ հայատարարությամբ, որը վերաբերում է մեկնարկած դատավարության պայմաններին: Պաշտպանները նշում են. «Հունիսի 8-ին, ժամը 14:00-ին, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանում նախագահությամբ դատավոր Ա. Գաբրիելյանի սկսվեց 14 անձանց վերաբերյալ գործի դատական քննությունը: Դատական նիստը սկսվելուց րոպեներ անց հետաձգվեց (ըստ նախագահող դատավորի՝ ընդմիջվեց), ենթադրաբար […]

«Ջարդ» Ազգային ժողովում. Հրապարակ

Ազգային ժողովի խորհուրդը հունիսի 12-ին, ժամը 16։00-ին նիստ է գումարելու, քննարկվելու են մի շարք հարցեր, օրինակ՝ ԱԺ մշտական հանձնաժողովների օրինակելի աշխատակարգը, հերթական նիստերի ժամկետացանկը։ Կհաստատվեն նաև ԱԺ աշխատակազմի կառուցվածքը և կանոնադրությունը, կքննարկվեն կազմակերպչական հարցեր։ Ամենահետաքրքիրն ԱԺ աշխատակազմի կառուցվածքն է, որը որոշել են շեշտակի կրճատել։ Մի շարք բաժիններ կմիավորվեն, կանվանափոխվեն, ինչպես, օրինակ՝ ընդհանուր, արձանագրային, սղագրական և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

Ամենաընթերցված