Ստեփանակերտում Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ շարունակվում է «Ազատամարտիկների այգու» կառուցումը
Պաշտոնական այցով Արցախում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի և Արցախի ազատամարտիկների միության նախագահ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի ուղեկցությամբ այցելել է «Ազատամարտիկների այգի», ծանոթացել շուրջ 2 հա զբաղեցնող հանգստի գոտու կառուցման աշխատանքների ընթացքին: Այգին կառուցվում է Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետարանների միջև հաստատված համագործակցության ծրագրի շրջանակում: Նախագծերի վրա Երևանի քաղաքապետին ներկայացնելով ծրագրի մանրամասները՝ պատասխանատուները […]





































