Ապստամբությունը շարունակվում է դատարանում.փաստաբան
«Հուլիսի 17-ին կլրանա Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման մեկ տարին, բայց հուլիսի 17-ին այդ անձանց կողմից արված ապստամբությունը մինչև հիմա շարունակվում է դատարանում»,-այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՊՊԾ գունդը գրաված անձանց գործով փաստաբան, «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ փաստաբան Արայիկ Պապիկյանը: Փաստաբանի խոսքով՝ ՊՊԾ գունդը գրավելու գործողությունն ապստամբություն էր, որն ուղղված էր […]





































