«Դբա Ձորագյուղ». բացվել է հեծանվային արահետ
Լոռու մարզի Ձորագյուղ համայնքում «Դբա Ձորագյուղ» խորագրով ծրագրի շրջանակներում բացվել է հեծանվային արահետ։ 4,5 կմ երկարությամբ նորաբաց հեծանվային արահետը խորհրդային տարիներին սայլի համար նախատեսված ճանապարհ էր և տասնամյակներ չօգտագործվելով՝ փակվել էր: Ծրագիրն իրականացրել է «ՀԿ կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման կազմակերպությունը ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։ Ծրագրի ղեկավար […]






































