Որ աստղերն են նորաձևության մեջ ոճ ու ճաշակ թելադրում
«Հիմա ունենք ոճաբան, ով տեսահոլովակները նկարահանելիս զբաղվում է նաև ընդհանուր տեսահոլովակի բոլոր մասնակիցների հագուստով, ինչը շատ գովելի է, սա առաջընթաց է, որն առաջ չենք ունեցել և հիմա կարող ենք գրանցել»,-Henaran.am-ի հետ զրույցում նկատում է նորաձևության բլոգեր Մարիաննա Քաբաբյանը՝ խոսելով հայ աստղերի ոճից:
«Մեր աստղերն աշխատում են հենց այդ ոճաբանի հետ, ցավոք դա միայն մի հոգի է՝ Արմեն Գալյանն է, ով անհատապես աշխատում է աստղերի հետ, կան մարդիկ, ովքեր կարող են աստղերին ուղղդերել, ընդգծել նրանց ոճն ու դարձնոլ ոճային»,-հավելում է նա:
Բլոգերն ընդգծում է, որ քանի որ Հայաստանում նորաձևությունը բավական բարձր մակարդակի է եկել այսօր, այսօր նաև դիզայներներն են շատ լավ աշխատում, իրենք հագուստներ են տրամադրում մեր աստղերին, ինչը ևս շատ գովելի է, որովհետև հայ դիզայներների հիմնական մասը հետևում է վերջին միտումներին, տենդենցներին և նաև սրանով բարելավվել է այն, ինչ ունենք:
«Երգիչների մեջ շատացել են կրեատիվ դեմքերն, ովքեր իրենց ցանկությամբ ու ներքին ուժով հետևում են նորաձևությանը ու թելադրում են ոճ»: Մարիաննա Քաբաբյանն առանձնացնում է Սիրուշոյին, Անուշիկ Ալավերդյանին, Մարինե Հակոբյանին, Իվետա Մուկուչյանին, ովքեր, ըստ նրա, սեփական անհատականությունն ու ոճն ունեն, որը շատ լավ ընկալվում է շատերի կողմից ու հաճախ կրկնօրինակվում է: «Մենք բոլորս էլ մի տեղից պիտի ոգեշնչվենք, ու շատ լավ է, որ հենց հայ աստղերից են ոգեշնչվում»:
Բլոգերի խոսքով՝ նաև երգիչներն էլ շատ հաջող կերպով հետևում են իրենց արտաքինին: