Պատանդ վերցված կնոջ հետ 31-ամյա տղամարդը խաղասրահի տարածք է մուտք գործել օգոստոսի լույս 29-ի գիշերը
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանի քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկվում են մեծածավալ քննչական գործողություններ՝ պարզելու Էրեբունի վարչական շրջանում օգոստոսի 29-ին զենքի գործադրմամբ վտանգավոր բռնություն գործադրելով պատանդ վերցնելու դեպքի բոլոր հանգամանքները։ Հաշվի առնելով քրեական գործի նկատմամբ հասարակության մեծ հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով […]





































