3 մլն դրամ է պահանջել եւ մեկ ամիս ժամանակ տվել
ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է Երեւանի բնակչից կատարված շորթումը, մեղադրանք է առաջադրվել վերջինիս հարեւանին: ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ 2017թ. սեպտեմբերի 3-ին Երեւանի բնակչից հաղորդում է ստացվել առ այն, որ Ռ.Ա.Գալստյան ներկայացած անձից փոստային առաքման միջոցով ստացել է […]





































