Օրենքով դուք իրավունք չունեիք դատական նիստ անելու. պաշտպանը՝ դատավորին
«Սասնա ծռերի» գործով դատավարության ժամանակ այսօր դատարանից բացակայում էին պաշտպաններից և մեղադրյալներից ոմանք: Ներկա պաշտպանները պահանջեցին դատավոր Արտուշ Գաբրիելյանին հետաձգել գործի այսօրվա քննությունը՝ պնդելով, որ դատական նիստը առանց ամբաստանյալների և պաշտպանների անցկացնելը կոպտորեն խախտում է անձանց պաշտպանության իրավունքը և զրոյի է հավասարեցնում դատավարությունը: Պաշտպան Լուսինե Սահակյանն ասաց, որ այսուհետ չի պատրաստվում մասնակցել դատերին: «Այսօր […]





































