11 Ապրիլի, Saturday, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Մարզպետի բիզնեսը. Դիմում է ՀՀ նախագահին

«Արմավիրի մարզում դպրոցի տնօրենի նշանակումը դարձել է մարզպետ Աշոտ Ղահրամանյանի բիզնեսը»,-այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է  «Ելք» դաշինքի խմբակցությունից  Երեւանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը։ Բախշյանի փոխանցմամբ՝ Արմավիրի մարզի Արտաշար գյուղում դպրոցի նախկին տնօրեն Հասմիկ Սրապիոնյանի ատեստավորման ժամկետը սպառվել էր 2016-ի նոյեմբերին, բայց տնօրենի պաշտոնի համար արդար մրցույթ այդպես էլ չի եղել։ «Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը […]

Սպանությունները 21-ով պակասել են. պաշտոնական տվյալներ/տեսանյութ/

Անցած տարվա համեմատ՝ Հանրապետությունում 21-ով պակասել են սպանությունները: Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն՝ 2016թ. առաջին ութ ամիսներին սպանվել է 63 քաղաքացի, այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 43։ Այս տարի հանրապետությունում գրանցված 12 հազար 4 հարյուր 84 հանցագործություններից ընդամենը 37-ն են կատարվել հրազենի գործադրմամբ, որը կազմում է 0,2 տոկոսը։ Ի դեպ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կատարվել է 49 […]

Հայաստանը և Նաուրուն դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին

Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ու Նաուրուի նախագահ, արտաքին գործերի և առևտրի նախարար Բարոն Վաքան ստորագրեցին երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը։ Նաուրուի նախագահն ու Հայաստանի արտգործնախարարը հույս հայտնեցին, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը հնարավորություն կընձեռի փոխշահավետ համագործակցություն ծավալել միջազգային հարթակներում:

Ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 23-ին ժամը 10.00-14.00 կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի` Ռոստոմի, Արհեստավորների 1-ին փողոցների, Քրիստափորի փող. 10-ից-70, Զավարյան փող. 20-ից-60, Խորենացի փող. 40/7 համարների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: 

Այդ հանձնարարականը չի եղել այս վարչապետի ժամանակ, եղել է Աբրահամյանի ժամանակ. Անահիտ Բախշյան

 «Եթե Լազարյան դպրոցի պատմությունն ուսումնասիրենք, ապա այն եղել է ՌԴ-ի լավագույն դպրոցներից մեկը։ Այսօր այն օպտիմալացվում է»,- այսօր` սեպտեմբերի 23-ին հրավիրված ամուլի ասուլիսի ժամանակ ասել է Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը : Բախշյանի խոսքով` Մոսկվայում գտնվող իր բարեկամից է  տեղեկացել, որ Լազարյան եղբայրների անվան արեւելյան լեզուների (մասնավորապես՝ հայերենի) ուսուցման դպրոցն օպտիմալացվում է։   Անահիտ […]

Արա Բալոյանը մեկնում է

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 25-26-ը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան, որտեղ հանդիպումներ կունենա Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի, Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի, վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի, համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի եւ արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեի հետ:

Հայաստանը և Լիբերիան դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին

Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ու Լիբերիայի արտգործնախարար Մարջոն Կամարան ստորագրեցին երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը։ Ստորագրմանը հետևած զրույցի ընթացքում արտգործնախարարներն անդրադարձան միջազգային կառույցներում փոխգործակցության սերտացմանը։ 

Նրբություններ են փոխվելու

Կրթության և գիտության փոխնախարար Վահրամ Մկրտչյանի խոսքով՝ բարձրագույն կրթության վերաբերյալ նոր առաջ քաշվող նախագիծը բազում խնդիրներ է լուծելու: «Իհարկե, համամիտ եմ, որ կրթության որակը մեր երկրում բարձր չէ, բայց նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին բարձրագույն կրթության մասին նոր օրենք կբերվի ԱԺ, որը միտված է բուհական համակարգի տրամաբանությունը, կառավարման նրբություններն ամբողջությամբ փոխելուն: Նախագիծն առնչվում է ռեկտորների, դեկանների ընտրությանը»,-Henaran.am-ի հետ […]

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Շուշան Պետրոսյանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանին ծննդյան տարեդարձի առթիվ՝ մաղթելով քաջառողջություն, երջանիկ կյանք և ստեղծագործական նորանոր նվաճումներ: «Դուք հայ երգը ներկայացնող այն արվեստագետներից եք, որն արժանիորեն վայելում է մեր ժողովրդի սերն ու համակրանքը: Ազգային զարթոնքի և անկախ պետականության ակունքներում կանգնած երիտասարդ սերնդակիցների հետ Ձեզ բախտ վիճակվեց մասնակցելու նորօրյա […]

Հարկ եղած դեպքում կխստացնենք տնտեսական ճնշումները Թուրքիայի վրա․ Մերկել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը տեղեկացրել է, որ Թուրքիայի հետ տնտեսական հարաբերությունները սահմանափակվել են, իսկ անհրաժեշտության դեպքում այդ երկրի նկատմամբ տնտեսական ճնշումները կարող են ավելի խստացվել: Թուրքական «Ntv.com.tr» լրատվակայքի տեղեկացմամբ՝ այս մասին Մերկելը հայտարարել է Թուրքիայում ազատազրկված Գերմանիայի քաղաքացիների խնդրի համատեքստում: «Առանց այդ էլ Թուրքիայի հետ տնտեսական հարաբերությունները արդեն որոշ ժամանակ է՝ սահմանափակվել են: Եվ եթե […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի