23 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

Կոռուպցիայի դեմ պայքարում 7 կարևոր քայլ է կատարվել.նախարար

«Կոռուպցիայի դեմ պայքարում  այս տարի 7  կարևոր քայլ է կատարվել՝ սկսած անհիմն հարստացման քրեականացումից, մինչև բարձրաստիճան պաշտոնատար անձանց համար կանխիկ գործարքների սահմանափակում»,-այսօր՝ հոկտեմբերի 5-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությանը, թե վերջին մեկ տարվա ընթացքում կոռուպցիայի դեմ պայքարում իրենց կողմից նախաձեռնվել ու իրականացվել են մի շարք առարկայական, օրենսդրական և գործնական փոփոխություններ, ասաց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:
«Շատ գործիքներ հենց սկսում են աշխատել, անմիջապես չեն տալիս իրենց արդյունքը, բայց տարիների ընթացքում ակնհայտ է դառնում, արդյոք արդյունավետ են, թե ոչ»,-ասաց Դավիթ Հարությունյանը:

Անդրադառնալով  գործնական քայլերին` նախարարն ասաց, որ նույն կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատանքները ապահովելու համար անհրաժեշտ է հանրային ռեգիստրների էլեկտրոնային հասանելիություն: «Հայտարարագիրը ստուգելու համար պետք է լինեն գործիքներ, սա արդեն գործնական աշխատանքն է»,-ընդգծեց նախարարը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ