01 Հունիսի, Երկուշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա․ ԱԳ նախարար

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը Լեհաստանի արտգործնախարար Վիտոլդ Վաշչիկովսկիի հետ բանակցությունների արդյունքներով Բարև Ձեզ, ողջունում եմ Լեհաստանի արտգործնախարար Վիտոլդ Վաշչիկովսկուն Երևանում: Այս տարի մենք հայ-լեհական հարաբերությունների համար մեծ կարևորություն ունեցող երկու իրադարձություն ենք նշում. դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը և Լեհաստանում հայկական համայնքի ձևավորման 650-ամյակը: Լեհաստանի հայ համայնքը հաստատուն կամուրջ է հանդիսանում մեր երկու բարեկամ պետությունների […]

«Financial Times»-ի անդրադարձը Հայաստանում աղջիկ երեխաների ծայրահեղ ցածր թվին

«Մեր հասարակությունը տղաներին ավելի շատ է սիրում» ահա այսպես է վերնագրված՝ «Financial Times» ամսագրի հոդվածը, որը պատմում է Հայաստանում պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների հսկայական ծավալի մասին, հայտնում է Ամերիկայի ձայնը։ Հայաստանը աշխարհում 3-րդ տեղն է զբաղեցնում պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման ցուցանիշով՝ Չինաստանից և Ադրբեջանից հետո։ «Financial Times» ամսագիրը իր՝ «Մեր հասարակությունը […]

Ներսես Պողոսյանին ստիպողաբար են բերել դատարան.պաշտպան/տեսանյութ/

«Ներսես Պողոսյանի ինքնազգացողությունը շատ վատ է եղել և նրան  կամքին հակառակ են այսօր դատարան բերել»,-այս մասին այսօր  լրագրողների հետ զրույցում ասաց, արդեն 22 օր հացադուլի մեջ գտնվող Սեֆիլյանի և այլոց գործով մեղադրյալ Ներսես Պողոսյանի շահերի պաշտպան, Նինա Կարապետյանցը: Նա նշեց, որ մինչև դատական նիստերի դահլիճ մտնելն իր պաշտպանյալը պառկած վիճակում է եղել եւ ի վիճակի չի եղել […]

Զինված խմբի գործով դատական նիստը չի կայացել

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` հոկտեմբերի 20-ին, զինված  խմբի գործով դատական նիստը հերթական անգամ հետաձգվել է : Դատարան չեն  ներկայցել գործով պաշտպանները: Այսօրվա նիստին պետք է հետազոտվեին գործով փաստաթղթերը: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոտեմբերի 27-ին: Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը Երեւանում վնասազերծել է ծանր հանցագործություն կազմակերպելու […]

Անդրանիկ Կարապետյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն

Ալբանիայի Դուրրես քաղաքում շարունակվող ծանրամարտի Մ 20 և Մ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում հայ ծանրորդներն այսօր նվաճել են հերթական մեդալը՝  85 կգ քաշային կարգում հանդես եկող Անդրանիկ Կարապետյանը երկամարտի 360 կգ արդյունքով դարձել է Եվրոպայի (Մ 23) չեմպիոն: Այսօր մրցահարթակ դուրս կգան նաև 94 կգ քաշային Կարուշ Ղուկասյանը և 90 կգ քաշային Տաթև Հակոբյանը:

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարին

Հոկտեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Կարոլին Դույեզին: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության, սահմանամերձ համայնքներում բնակչության կենսամակարդակի բարելավման, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության արդյունքում անհայտ կորած անձանց որոնման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին վերաբերող հարցեր: Կողմերը բարձր են գնահատել համագործակցության ներկայիս մակարդակը և պատրաստակամություն հայտնել ջանքեր գործադրել […]

Ինչպե՞ս խուսափել Ղարաբաղում նոր պատերազմից՝ լսումներ ԱՄՆ-ի Կոնգրեսում

«Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգեցրած գործոններից շատերը ոչ միայն առկա են, այլեւ էլ ավելի են սրվել», – Միացյալ Նահանգների Կոնգրեսի Հելսինկյան Հանձնաժողովում անցած Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ լսումներին հայտարարեց Միջազգային ճգնաժամային խմբի ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն, հայտնում է Ամերիկայի ձայնը։ Նրա խոսքով, կողմերն այսօր չեն վստահում ոչ միմյանց ոչ էլ՝ միջնորդական գործընթացին: Այսպես, Ադրբեջանը միջնորդներին կասկածում է […]

Նախագահին հավատարմագրերն է հանձնել Դանիայի նորանշանակ դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Դանիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Մադսենը (նստավայրը՝ Կիև): Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ հայ-դանիական հարաբերությունների զարգացման նպատակով դեսպան Մադսենն ի սպաս կդնի մասնագիտական կարողություններն ու հարուստ փորձը և մեծ դերակատարում կունենա երկկողմ կապերի աշխուժացման գործում: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

Ամենաընթերցված