01 Հունիսի, Երկուշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

ՀՀ վարչապետը և ԱՄՆ դեսպանը կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում համագործակցության հարցեր են քննարկել

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին ու ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիսերին: Կարեն Կարապետյանը և Ռիչարդ Միլսը քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգին վերաբերող մի շարք հարցեր: Զրուցակիցները նախևառաջ անդրադարձել են հակակոռուպցիոն բնագավառում համագործակցությանը՝ քննարկել ընթացիկ աշխատանքները և հետագա անելիքները: […]

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Եղանակը Հայաստանում Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում` Հոկտեմբերի 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

«Հենց իշխանություններն են նետել այս ինտրիգն ու վտանգը»

 «ՀՀ- ԵՄ շրջանակային համաձայնագրի չստորագրման հետ կապված ինտրիգը հենց իշխանություններին է շահեկան, քանի որ հետագայում ստորագրումը կներկայացվի որպես դիվանագիտական հաղթանակ»,-Henaran.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց միջազգային փորձագետ, ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը: Նրա ծոսքով՝   համաձայնագիրը շատ չի տարբերվում  ՀՀ-ի կողմից վաղուց ստորագրված ընկերակցության և Գործընկերության համաձայնագրից: «Մենք տեսնում ենք , որ այս համաձայնագիրը շատ չի […]

Երևանում բացվել է ֆրանսիական ուռուցքաբանական կենտրոն

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել «Երևանում ֆրանսիական ուռուցքաբանական կենտրոն»-ի բացման արարողությանը: Բժշկական նոր կենտրոնի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և ֆրանսահայ հայտնի բժիշկ-ուռուցքաբան, դոկտոր, կենտրոնի բժշկական մասի ղեկավար Նորբերտ Ավետյանին: «Նորման» հիմնադրամի և Նորբերտ Ավետյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքում բացված կենտրոնը Հայստանում կիրականացնի քաղցկեղով հիվանդների` եվրոպական չափանիշներին համապատասխան բուժում՝ կիրառելով նաև […]

Արմեն Ջիգարխանյանը խնդրում է Մոսկվայի քաղաքապետին հեռացնել իր կնոջը իր թատրոնից

Մեկ տարի առաջ հանրահայտ դերասան Արմեն Ջիգարխանյանն ամուսնացավ վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հետ, ով ամուսնուց փոքր է 44 տարով։ Դերասանը երիտասարդ կնոջը նշանակեց իր թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ նրա անունով գրեց իր ողջ ունեցվածքը։    Օրերս ամուսնական զույգի անվան շուրջ մեծ աղմուկ բարձրացավ։ Հոկտեմբերի 15-ին 82-ամյա Արմեն Ջիգարխանյանը տեղափոխվեց հիվանդանոց՝ առողջական լուրջ խնդիրներով։ Լրատվամիջոցներով նախ տեղեկություններ տարածվեցին […]

Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է ոստիկանության Արարատի մարզային վարչությունում արձանագրված ֆինանսական չարաշահումների վերաբերյալ քննված քրեական գործի նախաքննությունը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված նյութերի հիման վրա հարուցված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են ֆինանսական խախտումների և չարաշահումների մի շարք դեպքեր: Մասնավորապես, պարզվել է, որ ոստիկանության Արարատի մարզային վարչության տարբեր ստորաբաժանումների չորս հաշվապահներ պատշաճ կարգով չեն կատարել իրենց պարտականություները, թույլ են տվել ֆինանսական խախտումներ, ինչպես նաև, չարաշահելով պաշտոնեական դիրքը, յուրացման […]

ԵՄ-Արցախ համագործակցությունը կայունացնող դեր կխաղա․ Արցախի ԱԳՆ

Հոկտեմբերի 20-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը «ԵՄ-Արցախ համագործակցության հեռանկարները՝ որպես ներդրում Հարավային Կովկասում խաղաղության և կայունության գործում» թեմայով ելույթ է ունեցել Բրյուսելում՝ «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» ոչ կառավարական կազմակերպության կողմից կազմակերպված կլոր սեղանին։   Իր ելույթում Մասիս Մայիլյանը ներկայացրել է մարտահրավերները, որոնց բախվում է Հարավային Կովկասը, նշելով, որ տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանն ուղղված սպառնալիքի […]

Ներսեսին սպանում են. միջադեպ Սեֆիլյանի գործով դատի ժամանակ/տեսանյութ/

Շենգավիթ վարչական շրջանի դատարանում ընթացող Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ միջադեպ տեղի ունեցավ: Դահլիճում նստած կինը շարունակ անիծում և հայհոյանքներ էր հնչեցնում դատարանի հասցեին: Ավելի ուշ դատարանը սանկցիա կիրառեց նրա նկատմամբ: Կինը բղավում էր.«Ներսեսին սպանում են, թաղեմ ձեզ սպասում եք  մեռնի»: Արդեն հայտնել ենք, որ 22 օր հացադուլի մեջ գտնվող  Ներսես Պողոսյանը […]

Պլանային ջրանջատում Ստեփանավանում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 23-ին ժամը 10.00-ից մինչև հոկտեմբերի 24-ը ժամը 08.00-ն կդադարեցվի Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի` Միլիոնի, Նժդեհի, Խորենացու փողոցների, Նանսենի փողոցի և փակուղու, գիշերօթիկ դպրոցի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

Ամենաընթերցված