02 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Մեղադրանք` ԵՄ պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհներից կատարված հափշտակության համար

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհի գումարներից առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Բազմակողմանի քննության արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ հափշտակություններ են կատարվել նաև «Աղքատության նվազեցում ՀՀ մարզերում տուրիզմի ներդրման միջոցով» ծրագրի համար բարեգործական հասարակական կազմակերպությանը ՀՀ-ում Եվրոպական […]

Սեֆիլյանի գործով ամբաստանյալը դատի ժամանակ քնեց

Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց «Սեֆիլյանի և մյուսների» գորրծով դատական նիստը: Մեղադրողները  հրապարակեցին  «Հիմնադիր խորհրդարանի» համախոհների բնակարանների եւ մարզային գրասենյակների խուզարկությունների արձանագրությունները: Ամբաստանյալ Ներսես Պողոսյանը նկատեց, որ մեղադրողները դասը սխալ են պատմում ու դանդաղ: Դատական նիստի ընթացքում Ներսես Պողոսյանը անվրդով քնած էր: Հիշեցնենք, որ «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է զանգվածային […]

Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի նախագահ Ռամ Նաթ Քովինդի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Նյու Դելիում հանդիպում է ունեցել Հնդկաստանի Հանրապետության նախագահ Ռամ Նաթ Քովինդի հետ: Շնորհակալություն հայտնելով հայկական պատվիրակությանը բարձր մակարդակով հյուրընկալելու համար՝ Նախագահ Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհավորել է Ռամ Նաթ Քովինդին Հնդկաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթել նորանոր ձեռքբերումներ Հնդկաստանի բարգավաճմանն ու հնդիկ ժողովրդի բարեկեցությանն ուղղված նրա պատասխանատու գործում: Սերժ Սարգսյանը վստահություն է […]

Շարունակվում է շենքերի մուտքերի նորոգման տարեկան ծրագիրը

Երևանի քաղաքապետարանի, մայրաքաղաքի վարչական շրջանների և համատիրությունների համատեղ ծրագրերով ընթանում են բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի նորոգման 2017 թվականի աշխատանքները: Մինչև աշխատանքային տարեշրջանի ավարտը ընդհանուր առմամբ կվերանորոգվի 1518 մուտք: Շաբաթվա սկզբի տվյալներով արդեն իսկ վերանորոգվել է 1091 մուտք՝ 673 շենքերում: Ընթացքի մեջ է 120 մուտքերի նորոգումը: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ կողմից նախատեսված 267 մուտքերից կարգաբերվել են […]

ՀՅԴ-ի 6-միլիոնանոց նվերը՝ ՀՀԿ-ի օրինակով /տեսանյութ/

«Չենք պատկերացնում, որ նման բնակարանում պիտի ապրենք, մենք մեծացանք տնակում», -այսպես  արտահայտեց իր   զգացումներն ու ապրումները  Սուսաննա Երանոսյանը, ով այսօր 7 հոգուց բաղկացած ընտանիքով  տոնեց բնակարանամուտ: <<Մուշ- 2» թաղամասում  երեք սենյականոց բնակարանը նվեր էր  ՀՅԴ-ից ու պատահական չէր, որ ՀՅԴ կուսակցության  տեղական ու  հանրապետական անդամները եկել էին նվերը հանձնելու: «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի գործադիր տնօրեն […]

Պատժել ՃՈ աշխատակիցներին

ՃՈ-ն հայտնումա, որ խցանումների պատճառը մեքենաների քանակնա, ու թիվա բերում, որ վերջին 10 տարում ՀՀ է ներմուծվել մոտ 300,000 ավտոմեքենա, առանց նշելու, թե որքաննա խոտանվել: Մի վիճակագրություն էլ ես գրեմ. 2011 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ԱՊՊԱ պայմանագիր է ունեցել 392,722 մեքենա, 2017թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ ԱՊՊԱ պայմանագիր է ունեցել 479,356 մեքենա, այսինքն՝ վերջին 6 տարվա ընթացքում շահագործվող […]

Բաքուն ռումբ է Իրանի հյուսիսում

Այս օրերին Ադրբեջանի նկատմամբ իրենց վերաբերմունքն այս ձևակերպմամբ են արտահայտում Իրանի մտավորականության հատվածը, որը զգուշավորությամբ է մոտենում Բաքվի՝ Թեհրանի հետ իր հարաբերությունները խորացնելու մասին հայտարարություններին: Օրերս Ադրբեջանի վերաբերյալ քննարկում է տեղի ունեցել, որի ընթացքում Իրանի «Ազադ» համալսարանի քաղաքական-իսլամական կառույցները համակարգող խորհրդի նախագահն իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանի երկակի քաղաքականության վերաբերյալ և Ադրբեջանին փոքր Իսրայել անվանել, […]

ԼՂՀ հարցի շուրջ Էրդողանի ակնարկը Պուտինին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ղարաբաղյան կոնֆլիկտի բանալին գտնվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ձեռքերում, ու եթե նա ցանկանա, շատ հեշտությամբ հարցը կարող է ստանալ իր լուծումը։ Հաշվի առնելով, թե Թուրքիան ինչ դիրքորոշում է որդեգրել այս հարցում (ակնհայտ պրոադրբեջանական), սա կարելի է որոշակի ճնշում համարել, որ գործադրում է Թուրքիայի նախագահը Ռուսաստանի նախագահի […]

«Գաջեգործ» ՓԲԸ տարածքում պահվող արջերը տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի

     ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի` Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի հետ համագործակցության շրջանակներում, «Գաջեգործ» ՓԲԸ տնօրիության հետ եռակողմ համաձայնությամբ` վերջինիս տարածքում պահվող Միշա և Մաշա արջերը ՀՀ ԱԻՆ աշխատակիցների աջակցությամբ տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի։     Տեսչական մարմնի Երևանի տարածքային ստորաբաժանման աշխատակիցների կատարած շրջայցի արդյունքում պարզվել է, որ արջերի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված