28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Արմեն Ջիգարխանյանը ժառանգությունը վերագրանցել է հին ընկերոջ անունով /ֆոտո/

Արմեն Ջիգարխանյանի կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի ներկայացուցիչները հայտարարում են, որ զույգի կյանքում ամեն ինչ լավ կլիներ, եթե , նրանց կյանքին չխառնվեր Արթուր Սողոմոնյան անունով մարդը՝ գործարար, ով ներկայանում է որպես դերասանի հին ընկեր։

Վիտալինայի ներակայացուցիչ Էլինա Մազուրը հայտարարել է, որ Ջիգարխանյանը իր ողջ ունեցվածքը վերագրանցել է Սողոմոնյանի անունով, գրում է НТВ-ն։ Հիշեցնենք, որ մինչ այդ ամեն ինչ Վիտալինայի անունով էր։

«Նայե՛ք, կտակը վերագրվել է Սողոմոնյանի անունով, խնամակալ է նշանակվել Սողոմոնյանը։ Այսինքն՝ եթե այժմ Արմեն Բորիսովիչը մահանա, Աստված չանի, ապա Սողոմոնյանը կսկսի հավակնել ողջ անշարժ գույքին»,-ասել է Վիտալինայի ներկայացուցիչ Էլինա Մազուրը։

Վիտալինայի ներկայացուցիչների խոսքով՝ Սողոմոնյանը Ջիգարխանյանից գնել է բնակարանի կեսը, որը ժողովրդական արտիստը կիսել է նախկին կնոջ՝ Տատյանա Վլասովայի հետ։

Անձամբ Արթուր Սողոմոնյանը ասում է, որ դա ուղղակի հիմարություն է, ինքը առանց որեւէ շահի օգնում է ընկերոջը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ