17 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

«Մահացու ինքնավար զենքի» կիրառման հետ կապված հայկական հրատապ բանաձեւն ընդունվել է Եվրանեսթ ԽՎ-ում». Արմեն Աշոտյան

ՀՀ ԱԺ պատվիրակությունն արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի գլխավորությամբ հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 1-ը Կիեւում մասնակցում է Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի աշխատանքներին:  ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը Կիեւից հայտնել է, որ վեհաժողովի աշխատանքների համար խորհրդարանական պատվիրակության կողմից պատրաստվել եւ շրջանառվել է «Մահացու ինքնավար զենքի» կիրառումը կանոնակարգող բանաձեւի հրատապ նախագիծ, որն ընդունվել է […]

Ես պարտված հայացքով չեմ լինելու, իմ կինն ինձ պարտված չի տեսնելու. Պավլիկը Մանոիկյանը` դատավորին/տեսանյութ/

Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Սասնա ծռեր 3»-ի գործով դատական նիստին զինված խմբի անդամ Պավել Մանուկյանը ելույթի իրավունք խնդրեց: Մանուկյանը նշեց, որ վերջին 20 տարում չկա մի բան, որ դժգոհություն չառաջացնի մարդկանց մոտ:Պավլիկ Մանուկյանը նշեց․ «Դուք արտագաղթ եք համարում կատարվածը, ես՝ բռնագաղթ, դուք մեզ պետք է դատեիք ցեղասպանությունը կանխարգելելու փորձի համար, մեզ […]

Նախագահն այցելել է Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա

Նախագահ Սերժ Սարգսյանն Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի հիմնադրման 15-ամյակի կապակցությամբ այցելել է կրթական այդ հաստատություն: Հանրապետության Նախագահը կրթության և գիտության նախարարի, բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահի և ռեկտորի ուղեկցությամբ շրջայց է կատարել ակադեմիայի վերանորոգված մասնաշենքերում, ծանոթացել ուսումնառության համար ստեղծված պայմաններին, այդ թվում՝ համակարգչային լաբորատորիաներին և արդիականացված գրադարանին: Բուհի պատասխանատուները Նախագահին ներկայացրել են նաև Եվրոպական կրթական տարածաշրջանային […]

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնին ընդառաջ վարչապետն այցելել է հիմնադրամի գրասենյակ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գրասենյակ՝ ծանոթացել կառույցի 25-ամյա գործունեությանը և ծրագրերին: Ամենամյա հեռուստամարաթոնին ընդառաջ կառավարության ղեկավարը հիմնադրամին է փոխանցել իր մեկ տարվա աշխատավարձը: Շրջայցի ընթացքում վարչապետ Կարապետյանը ծանոթացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ստորաբաժանումների գործունեության պայմաններին և կատարվող աշխատանքներին: Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը նշել է, որ 25 տարվա ընթացքում Հայաստանում […]

Ստամբուլի ափերում թուրքական բեռնանավ է խորտակվել. կան զոհեր

Նոյեմբերի 1-ի առավոտյան Ստամբուլի Շիլե շրջանի ափերի մոտ բեռնափոխադրող թուրքական նավ է խորտակվել: Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջողի՝ նավի մեջ եղել է 11 հոգի, այս պահին հայտնաբերված է 4 դի: Նշվում է, որ մյուսների մարմնինների որոնողական աշխատանքները շարունակվում են: 78 մետր երկարություն և 13 մետր լայնություն ունեցող  «BİLAL BAL» անվամբ նավը պետք է Սև Ծովի Էրեղլի […]

Նախագահն այցելել է Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակ

Նախագահ Սերժ Սարգսյանը Միավորված ազգերի կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության և Հայաստանում ՄԱԿ-ի գործունեության 25-ամյա հոբելյանների կապակցությամբ այսօր այցելել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ: Հանրապետության Նախագահը շնորհավորել է կազմակերպության աշխատակազմին՝ ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոյի գլխավորությամբ, ինչպես նաև կազմակերպության հայաստանյան թիմի մաս կազմող մասնագիտացված գործակալությունների, հիմնադրամների և ծրագրերի ղեկավարներին ու աշխատակիցներին այդ կարևոր և հիշարժան հոբելյանի առթիվ: Նախագահը բարձր […]

Լարսը բաց է

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ նոյեմբերի 1-ին՝ ժամը 15.00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրասնպորտային միջոցների համար։

Պաշտոնատար անձինք հանցավոր համագործակցության բաղադրիչներ են. թեժ իրավիճակ դատարանում

Ավան և Նոր-նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր նոյեմբերի 1-ին  ընթացող «Սասնա ծռեր-3 » խմբի գործով դատական նիստի ժամանակ «Սասնա ծռեր»-ի անդամ Վարուժան Ավետիսյանը դատարանին անվանեց «իշխանությունների  հաշվեհարդարի գործիք»: Ավետիսյանը դիմելով դատարանին դատարանին ասաց. «Հայաստանի Հանրապետությունում հանցագործները զավթել են պետությունը, իսկ պետությունը դարձրել են իրենց հանցագործությունների կատարման գործիք: Ըստ այդմ, պետական մարմինները եւ պաշտոնատար անձինք հանցավոր […]

ՎՊ-ից դժգոհ են՝ միակ կառույցն են, որ շենք չունեն

«ՀՀ 2018 թ. պետական բյուջեի մասին» խորհրդարանում քննարկման ժամանակ Վերհսկիչ պալատի փոխնախագահ Արա Նռանյանը ներկայացնելով նախատեսված ծախսերը, ասաց, որ ՎՊ-ին բյուջեի նախագծով կհատկացվի 1մլրդ79 մլն դրամ, ևս 2 տոկոս էլ պահուստային ֆոնդից: Հատկացված գումարներից աշխատավարձը կազմում է բյուջեի 80 տոկոսից ավելին: «Ամեն տարի երկու տեսակի ստուգումներ են լինում՝ ԵԱՏՄ-ի մասով և մաքսատուրքերի հավաքագրման և բաշխման […]

Թուրքիայում հայ երաժշտի անունը կրող զբոսայգու ցուցանակից ջնջվել է նրա անունը

Թուրքիայի Բաթման քաղաքի «Արամ Տիգրանի անվան զբոսայգու» մուտքում տեղադրված ցուցանակից, որի վրա նշված է զբոսայգու անվանումը, անհայտ անձիք ջնջել են  հայազգի հայտնի երաժիշտ Արամ Տիգրանի անունը:   Ըստ թուրքական «Evrensel» լրատվական կայքի՝ ցուցանակի՝ «Բաթմանի Արամ Տիգրանի զբոսայգի» գրությունից անհետացել են «Արամ Տիգրան» բառերը: Աղբյուրի համաձայն, անհայտ անձիք սպիտակ ներկով ծածկել են երաժշտի անունը:   Նշվում է, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի