15 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Առանց Ադրբեջան Եվրոպայում չի լինի խաղաղություն և անվտանգություն. Բրիտանիայի պետնախարար

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը մեջբերել է Բրիտանիայի պետնախարար Լեո Դոկերթի խոսքերը. «Առանց Ադրբեջան Եվրոպայում չի լինի խաղաղություն և անվտանգություն»։ Գեղամյանը եզրակացրել է, որ բրիտանական քաղաքականությունը մեր տարածաշրջանում առավել հստակներից է՝ աներկբա պրոթուրքական

Ինչու՞ ոչ ոք չի կանգնեցնում Իսրայելին. El Pais

Իսրայելի ռազմական պատասխանը ՀԱՄԱՍ-ի հարձակմանը միջազգային համատարած վրդովմունք է հարուցել, ինչն ավարտվել է այս շաբաթ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևով, որը կոչ է անում «հրատապ և երկարաձգված մարդասիրական դադարներ և միջանցքներ»՝ Գազայի հատվածում «բավարար քանակությամբ» օրերի համար՝ ապահովելու ՄԱԿ-ի գործակալությունների և նրանց գործընկերների լիարժեք, արագ, անվտանգ և անարգել մուտքը, գրում է El Pais-ը։ Բանաձևը պարտադիր է. […]

Ռուսաստանն ու Թուրքիան կքննարկեն նոր ատոմակայանի կառուցումը

ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը կմեկնի Թուրքիա։ Նրա հետ միասին Անկարա կմեկնի 60 հոգանոց ռուսական պատվիրակություն, որի մեջ ներգրավված կլինեն «‎Գազպրոմի», «‎Ռոսնեֆտի», «‎Ռոսատոմի» ներկայացուցիչներ։https: Ermenihaber.am-ը,հղում անելով թուրքական լրատվամիջոցներին՝ տեղեկացնում է, որ հանդիպման օրակարգում լինելու է Թուրքիայի՝ գազային հաբ դառնալու հարցը, ինչպես նաև հացահատիկային գործարքը։ Թուրքական իշխանամետ «‎Sabah» լրատվամիջոցի սյունակագիր Դիլեք Գյույգյորը հայտնել է, որ քննարկվելու է […]

Ամիսներ անց տեղի ունենալիք նրա ինքնաասուլիսում կհնչի հետյալ տեքստը

Պարագլուխն իր այսօրվա ինքնաասուլիսում հայտարարել է, թե «միջազգային մեծ կոնսոլիդացիա ունենք ՀՀ–ի տարածքային ամբողջականության շուրջ»: Պատկերացնու՞մ եք այս հայտարարության ամբողջ ողբերգականությունը: Ամիսներ անց տեղի ունենալիք նրա հաջորդ ինքնաասուլիսում, առանց չափազանցության, կհնչի հետևյալ տեքստը. «Ճիշտ է, մեզ չհաջողվեց երաշխավորել ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը` միջազգային դերակատարների մեղքով, բայց Երևանի քույր քաղաքները պատրաստ են ամեն ինչով աջակցել մեզ Երևանը […]

24 գերի ազատ է արձակվել: Բաքվի բանտերում 100-ավոր հայ գերիների մասին «0» արձագանք

Շաբաթներ տևած բանակցություններից հետո այսօր առավոտից ուժի մեջ մտած զինադադարի արդյունքում Համասը ազատություն է շնորհել գերեվարվածների առաջին խմբին, որոնց մեջ կային Իսրայելի 13 քաղաքացիներ և 10 թաիլանդցիներ։ Քառօրյա զինադադարի արդյունքում Համասը ազատ կարձակի 50 գերիների Իսրայելում բանտարկված 150 պաղեստինցիների դիմաց։ Հիշեցնենք, զինյալները հոկտեմբերյան անսպասելի հարձակման ժամանակ գերեվարել էին 237 հոգու։ Այս մասին հաղորդում են միջազգային […]

ԵԱՏՄ քվոտայով Հայաստանը կարող է առանց տուրքի 8000 էլեկտրամոբիլ ներմուծել

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Մոսկվայում մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին։ Նիստին քննարկվել և որոշվել է սակագնային արտոնություն տրամադրել 2024 և 2025 թվականների ընթացքում Հայաստան ներմուծվող էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների համար: ԵԱՏՄ–ի շրջանակում քվոտա է սահմանվել։ Հայաստանի համար քվոտան կազմել է տարեկան ութ հազար տրանսպորտային միջոց:

Բաքվի հաջորդ զոհը Շուշիի Մեղրեցոց Սբ. Ասվածածին եկեղեցին է /ֆոտո/

Ինչպես հստակ երևում է «Կովկասի ժառանգության մշտադիտարկում» (Caucasus Heritage Watch) նախաձեռնության կողմից հրապարակված արբանյակային լուսանկարներից, օկուպացված Շուշի քաղաքում իրականացվող շինարարական աշխատանքների հետևանքով վնասվել են Շուշի քաղաքի Մեղրեցոց Սբ. Աստվածածին եկեղեցու մնացորդները (նկ. 1): Համաձայն 2023 թվականի նոյեմբերի 3-ին արված արբանյակային լուսանկարի՝ ադրբեջանական կողմը շրջակա տարածքների շինարարության ամբողջ շինաղբը ծանր տեխնիկայի միջոցով լցրել է եկեղեցու՝ դեռևս […]

Թուրքիան իր պատմության ընթացքում երբեք չի մասնակցել ցեղասպանության . Էրդողան

Թուրքիան իր պատմության ընթացքում երբեք չի մասնակցել ցեղասպանության և շահագործման՝ ի տարբերություն նրանց, ովքեր այսօր լռում են Իսրայելի վայրագությունների դեմ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։ Միևնույն ժամանակ, Թուրքիայի նախագահը ավանդաբար լռել է Հայոց ցեղասպանության մասին, որը Թուրքիան իրականացրել էր 20-րդ դարի սկզբին։ Ագրեսոր երկրի ներկայացուցիչը հայտարարել է […]

Տեղումներ չկան

Հայաստանի Հանրապետության տարածքում նոյեմբերի 25-ին, 28-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 26-ին, 27-ի գիշերը առանձին շրջաններում, 27-ի ցերեկը և 28-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյուն։ Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը 11-13, երեկոյան՝ 6-8 աստիճան։ Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով, նոյեմբերի 28-ին կնվազի 7-10 աստիճանով։ Երևանում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի