Համանախագահները ստիպված են եղել հասցեական հայտարարություններով նախանշել զինադադարը խախտող կողմին
Նոյեմբերի 9-ին ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1163-րդ նիստին ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության ղեկավար, դեսպան Արման Կիրակոսյանը հանդես եկավ ելույթով՝ ի պատասխան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների զեկույցի։ Բարձր գնահատելով համանախագահների ջանքերը՝ դեսպան Կիրակոսյանը վերահաստատեց հայկական կողմի անվերապահ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համաձայնեցված ձևաչափին և ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծման հանձնառությունը։ Դեսպան Կիրակոսյանն ընդգծեց, որ Ժնևյան գագաթաժողովն ու դրա […]





































