Սուրեն Կարայանը ծանոթացել է «Սյունիք ֆուդի» փորձնական արտադրանքին. արտադրամասն առաջիկա օրերին կգործարկվի
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի, ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Գագիկ Մարտիրոսյանի և «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ-ի գործադիր տնօրեն Արթուր Բադալյանի հետ այցելել է «Սյունիք ֆուդ» ընկերության արտադրամաս, որն առաջիկա օրերին կգործարկվի։
Նախարարի գլխավորած պատվիրակությունը արտադրամասի գործարկումից առաջ ծանոթացել է ընկերության տեխնիկական վերազինման ավարտական գործընթացին և արտադրական հնարավորություններին։
«Սյունիք Ֆուդ» ընկերության տնօրեն Սարմեն Սարգսյանը նախարարին տեղեկացրել է, որ ավարտին են մոտեցել բոլոր նախապատրաստական աշխատանքները: Սուրեն Կարայանը ծանոթացել է առաջին փորձնական արտադրանքին՝ «Սյունիք ֆուդ» մակնշմամբ կոմպոտներին։
Պետություն-մասնավոր համագործակցության շրջանակներում հիմնադրված ընկերության ներդրումային ծրագրի արդյունքում, ըստ սեզոնայնության, կապահվվովի մինչև 250 աշխատատեղ։