Հարուցվել է քրեական գործ՝ հողը փչացնելով շրջակա միջավայրին էական վնաս պատճառելու դեպքի առթիվ
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից ստացված տեղեկատվության հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՍՊ ընկերությունը ՀՀ Արագածոտնի մարզի Մաստարա համայնքի տարածքում կատարել է 250.000 խ/մ «հողածածկույթի» տեղափոխման հողային աշխատանքներ՝ ճանապարհաշինարարության համար որպես լիցք օգտագործելու նպատակով: ՀՀ բնապահպանության նախարարությունն առարկություն չի ներկայացրել՝ պայմանով, որ […]





































