24 Օգոստոսի, Երկուշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Հռոմի պապը ցանկանում է փոխել «Հայր մեր» աղոթքը

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ անհրաժեշտ է փոխել «Հայր մեր» աղոթքը : Նա ասել է, որ ելնելով աղոթքի անգլերեն և մի շարք այլ լեզուներով թարգմանությունից, կարելի կարծել, թե «Աստված ընտրում է՝ փորձության ենթարկի մեզ, թե՞ ոչ»: «Դա լավ թարգմանություն չէ, որովհետև ակնարկում է, որ Աստված դրդում է գայթակղության»,- հայտարարել է Հռոմի պապը: Ֆրանցիսկոս պապը […]

Մի «սպանեք» հաշմանդամ հային. բաց նամակ վարչապետին/տեսանյութ/

«Հաշմանդամություն ունեցող անձինք կանգնած են լուրջ խնդրի առաջ: Նրանց հաշիվների վրա արգելանք է դրվում, ինչը հակասում է օրենքին»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց «Սատար հաշմանդամներին» ՀԿ նախագահ Հունան Հունանյանը: Հունանյանը նշում է, որ 2017 թվականի հունվարից իրենց կազմակերպությունը դիմել է պատկան մարմիններին, սակայն արձագանք չկա: Դիմումատուն շեշտը դրել է օրենքի կետի վրա: «Օրենքի կետից այն կողմ […]

Սուպեր Սաքոյի հիասթափությունը

Ընդամենը ժամեր առաջ ինստագրամում սկսեցին նկարներ պտտվել, հայկական ռաբիս երաժշտարվեստի ներկայացուցիչները սկսեցին իրար աչքալուսանք տալ, թե Սուպեր Սաքոյին անվանական աստղ են հատկացրել Հոլիվուդի աստղերի կողքին: Մասնավորապես երգչուհի Էմմին, ինչպես երևում է, խոսելու կարողությունն է կորցրել այս լուրը  լսելուց hետո: Մինչդեռ շտապենք Էմմիին ու Սուպեր Սաքոյի երկրպագուներին, եթե իհարկե կան այդպիսիք, հիասթափեցնել ու փաստել, որ շտապել են […]

Ազգային ժողովից պարզաբանում են՝ ինչու է Բաբլոյանը հանել գոտին Մոսկվայի օդանավակայանում

ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը պարզաբանել է, թե ինչու է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը եւ հայկական պատվիրակության մյուս անդամները մյուս ուղեւորներին նման զննում անցել Մոսկվայի օդանավակայանում: Արսեն Բաբայանն այս առնչությամբ ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անհրաժեշտ եմ համարում անդրադառնալ ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության` Դուշանբե-Մոսկվա-Երեւան երթուղուն, որի մասին վերջին օրերին տարբեր մեկնաբանություններ են […]

Ադրբեջանը ոտ ու ձեռ էր ընկել, որ այդ պայմանագիրը չստորագրվի. Ռուստամյան

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի կարծիքով՝ Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը հնարավորություններ է տալիս ԵՄ-ի հետ խորացնել ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական հարաբերությունները: Henaran.am-ի հետ զրույցում պատգամավորն ասաց, որ համաձայնագիրը հնարավորություն կտա ավելի լավ իրացնել GSP+ համակարգը: Դիտարկմանը, թե ՀՀ-ի՝ ԵԱՏՄ անդամակցության ժամանակ էլ էին պնդում, որ տնտեսվարողների համար նոր շուկա […]

Լարսը բաց է

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 9-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրասնպորտային միջոցների համար։   ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Ուշադրություն վարորդներին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,որ դեկտեմբերի 9 -ին` ժամը 10:00-ի դրությամբ, Գորիս-Սիսիան և Սևանի թերակղզուց մինչև Ծովագյուղի տեղ-տեղ մերկասառույց է:   Մերկասառույցի պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը:   Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:   Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու […]

Միխայիլ Սահակաշվիլին կրկին ձերբակալվել է․ նա հացադուլ է հայտարարել

Ուկրաինական ոստիկանությունը հայտնաբերել է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլու գտնվելու վայրը եւ ձերբակալել են նրան: Այս մասին երկրի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն գրել է Ֆեյսբուքի իր էջում։ «Ըստ հետախուզության մասին որոշման՝ ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են  Միխայիլ Սաակաշվիլուն Կիեւի Օտրանդնայա փողոցում եւ ձերբակալել նրան: Նա գտնվում է ժամանակավոր մեկուսարանում», – գրել է գլխավոր դատախազը: Սահակաշվիլու փաստաբան Ռուսլան […]

Եւս մի էլիտար հարսանիք. Հրապարակ

Այսօր տեղի կունենա առողջապահության նախկին նախարար Դերենիկ Դումանյանի կրտսեր որդու՝ Հրանտ Դումանյանի հարսանիքը։ Հրանտ Դումանյանը «Բիանկոդենտ» ստոմատոլոգիական ընկերության սեփականատերն է։ Դերենիկ Դումանյանը և նրա ավագ որդին՝ Գուրգեն Դումանյանը, որ նախկինում ԱԺ աշխատակազմի ղեկավարն էր, ապա՝ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալը, տարիներ առաջ զրկվեցին աշխատանքից, բայց, ըստ ամենայնի, պահպանել են կապերը ՀՀԿ վերնախավի հետ։ Դումանյան կրտսերի հարսանյաց […]

Ահա այստեղ է ազգային անվտանգության սպառնալիքը. Ժամանակ

Դեկտեմբերի 9-ը կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրն է: Հայաստանի պարագայում փաստացի ստացվում է, ընդ որում՝ պաշտոնական կամ գոնե կիսապաշտոնական մակարդակում, որ դեկտեմբերի 9-ը ազգային անվտանգության սպառնալիքի օրն է, քանի որ մոտ մեկ շաբաթ առաջ այցելելով Հատուկ քննչական ծառայություն՝ Սերժ Սարգսյանը կոռուպցիան հայտարարեց ազգային անվտանգության սպառնալիք: Վիճել դրա հետ, մեղմ ասած, թե՛ անիմաստ է, թե՛ անհնար: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի