09 Նոյեմբերի, Կիրակի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Նոր քրեական գործեր` ընտրական գործընթացին խոչընդոտելու փաստերով

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ են ընդունվել 05.11.2017թ.-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրողի ազատ կամքի և լրատվամիջոցի ներկայացուցիչների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը: Այսպես, ՀՀ քրեական օրենսգրքի 1542-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի նյութերի համաձայն, Վայոց ձորի մարզի Շատին գյուղի բնակիչ Հ. Գրիգորյանը 07.11.2017թ.-ին ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում […]

«Տարկետման իրավունքը ոչ թե վերացվելու է, այլ փոխվելու է դրա տրամադրման կարգը» (տեսանյութ)

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության հետ պատգամավորների ու Կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպման ավարտին նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանն ասաց, որ կան շատ կետեր, որոնք դեռ պետք է հստակեցվեն։ Դավիթ Պետրոսյանի խոսքով՝ պետք է հստակեցվի տարկետման իրավունքը, որը ոչ թե վերացվելու է, այլ փոխվելու է դրա տրամադրման կարգը, քննարկման ձևը։ «Քննարկումների արդյունքում կփորձենք հասկանալ, թե որ ոլորտի համար […]

Հրդեհ Բերդ քաղաքում

Նոյեմբերի 22-ին, ժամը 00:20-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքի Չարենցի փողոցի թիվ 22 տնից ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:00-ին, մարվել՝ 01:16-ին: Այրվել է տան առաջին հարկի սենյակը (մոտ 30 քմ)՝ գույքով:

Դատավորի գիտությամբ են «խոշտանգե՞լ» «Սասնա ծռեր»-ին

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ շարունակվում է «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատավարությունը: Այսօր շարունակվող դատական նիստի ժամանակ փաստաբան Հայկ Ալումյանը միջնորդեց, որպեսզի այս պահին ընթացող նիստերի դահլիճում այլևս նիստեր չանցկացվեն, քանի որ այդտեղ հանցագործություն է տեղի ունեցել: Ալումյանը նշեց, որ խոսքը  հունիսին կատարվածի մասին է, […]

Քննարկումն արդյունավետ էր․ Շարմազանով (տեսանյութ)

«Քննարկումն արդյունավետ էր»,- ամփոփելով «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամների հետ այսօր շուրջ 4 ժամ տևած քննարկումն՝ ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ «Մենք ուզում էինք կառուցողական քննարկում իրականացնել՝ առանց անձնական վիրավորանքների ու էմոցիաների ու քննարկան ընթացքում մոտեցնել կողմերի մոտեցումները։ Դա էլ ստացվեց», – նշեց նա։ Էդուարդ Շարմազանովն ընդգծեց նաև, որ երկու շաբաթվա ընթացքում ուսանողներն իրենց […]

Արտակարգ իրավիճակ Թբիլիսիում․ կրակոցներ են հնչում, մարդիկ տարհանվել են /տեսանյութ/

Թբիլիսիում հատուկ օպերացիա է ընթանում։ Քաղաքի մի ամբողջ թաղամաս շրջափակվել է, մարդիկ տարհանվել են։ Դեպի վայրից կրակոցների ձայներ են հնչում։ Ինչպես հայտնում են, իրավապահները փորձում են չեզոքացնել ահաբեկչության մեջ կասկածվողներին, որոնք փակվել են առանձնատանն ու դիմադրություն են ցույց տալիս։  Մանրամասները՝ տեսանյութում

Բակո Սահակյանը հետմահու պարգևատրել է ականի պայթյունից զոհված զինծառայողներին

Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 22-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԱՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայողներ Գեղամ Զաքարյանը, Սարգիս Աբրահամյանը, Սարգիս Մելիքյանը հետմահու պարգեւատրվել են <<Մարտական ծառայություն>> մեդալով։

Երկու շաբաթվա ընթացքում ուսանողների առաջարկները կներկայացվեն Կառավարությանը

«Շատ լավ է, որ եկաք, քննարկեցինք»,-այսօր «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության ու պատգամավորների, Կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ Գիտության, կրթության հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը: Անդրադառնալով ուսանողների առաջարկին, որ բանակը պետք է գնա բուհ՝ նա նշեց, որ բանակը բանակ է, բանակը չի կարող գյուղատնտեսությամբ զբաղվել: «Սոցիալական անարդարության հարցի մասին ասեմ, որ մեր բոլոր մտահոգությունները կապված […]

ՀՀԿ-ն դարձել է Ռոբերտ Շումանի ինստիտուտի լիիրավ անդամ. կուսակցությունն ընդլայնում է միջազգային համագործակցությունը

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը դարձել է Ռոբերտ Շումանի ինստիտուտի լիիրավ անդամ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀԿ փոխնախագահ, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը: «Այդ ինստիտուտը Քրիստոնեա–դեմոկրատական և Աջակողմյան կուսակցությունների կրթական կենտրոնն է: Նաև այն Եվրոպայի ժողովրդական կուսակցության ամենախոշոր վերլուծական կենտրոններից մեկն է: Մենք այդ ինստիտուտի հետ աշխատում ենք` սկսած 2012թ.-ից և ակտիվ […]

Արցախի 2018թ.-ին բյուջեի նախագիծը քննարկվել է ուժային կառույցների պատասխանատուների հետ

Նոյեմբերի 22-ին տեղի է ունեցել ԱՀ Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ դռնփակ նիստը: Նիստը վարել են պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ժաննա Գալստյանը ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռուսլան Իսրայելյանը: Օրակարգում «ԱՀ 2018 թ. պետական բյուջեի մասին» ԱՀ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

Ամենաընթերցված