12 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

Թալանել են պատգամավորի Porsche Cayenne մակնիշի մեքենան

Դեկտեմբերի 15-ին Դեմիրճյան փողոցի 17 հասցեի մոտ Porsche Cayenne մակնիշի 071 HH 11 համարանիշի ավտոմեքենայից տեխնիկական միջոցների գործադրմամբ գողացել են առջևի լուսարձակները։ 

Shamshyan.com-ը հաղորդում է, որ իր տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան պատկանում է Ազգային ժողովի պատգամավոր, Երևան քաղաքի Պարոնյան փողոցի բնակիչ՝ 54-ամյա Սերգեյ Բագրատյանին և կատարվածի մասին Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգել է պատգամավորը։

Փաստի առթիվ Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ