09 Նոյեմբերի, Կիրակի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Ինչ գույն ունի Գյումրին ու ինչ կենդանու է նման (տեսանյութ)

Գյումրիի գոյության մասին որոշել է աշխարհին պատմել «Deem Communications» մարկետինգային և PR-ընկերությունը, որը  մինչև տարեվերջ հետազոտելու է քաղաքն ու քաղաքացուն, ապա, ամբողջացնելով տվյալները, ստեղծելու է Գյումրու բրենդը: Նախաձեռնության նպատակն է  խթանել Գյումրու զարգացմանը՝ բրենդավորելով քաղաքի հայտնի վայրերը, կողմերն ու մարդկանց, այլ կերպ ասած՝ քաղաքային կոլորիտը: Ընկերության ստեղծագործական տնօրեն կանադահայ Րաֆֆի Նիզիբլյանին Գյումրին վաղուց է գերել: […]

Նազենի Հովհաննիսյանի նոր լուսանկարը

Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գեղեցիկ լուսանկար է հրապարակել ու գրել․ «Աշխարհն ունի հազարավոր պատկերներ. կարևորն այն է, թե մենք ինչպես ենք տեսնում անգամ «սովորական» թվացող երևույթները։ Չկա աշխարհում սովորական և ոչ մի բան։ Կյանքին պետք է լինել սիրահարված՝ գոնե մի քիչ, իսկ աշխարհին նայել Արտասովոր աչքով) »։

Ով է Սուրբ Հոգին

« Սուրբ Հոգին կենագործում, սրբագործում, փոխակերպում, աստվածացնում է. Նա սիրո զորությունն է, որ միշտ ստեղծում է, միշտ նորոգում. աստվածային Հուրն է, որ դրսից ու ներսից պատում է բոլոր արարածներին, և հատկապես՝ հավատավորների սրտերը »։ Մայր Աննա Մարիա Քանոպի

Աբովյանում հացաբուլկեղենի կրպակ է այրվել

Նոյեմբերի 22-ին, ժամը 01:06-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջանում քաղաքապետարահի մոտակայքում այրվում է հացաբուլկեղենի կրպակ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:23-ին, մարվել՝ 01:40-ին: Պարզվել է, որ Օգոստոսի 23-ի փողոցի թիվ 30 շենքի մոտակայքում, ամբողջությամբ այրվել են հացաբուլկեղենի կրպակի փայտե ներքին հարդարանքը (մոտ 14 քմ) […]

Թուրքական PR գործակալ Ռոն Թորոսյանի հայրը և նախնիները հայեր են

Հարութ Սասունյան  «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com     Անցյալ շաբաթ ես մի հոդված էի գրել Նյու Յորքի 5W հանրային կապերի ընկերության նախագահ Ռոն Թորոսյանի մասին, որը 60 հազար դոլարի պայմանագիր էր կնքել, որպեսզի PR աշխատանքներ կատարի Թուրքիայի Հանրապետության համար Միացյալ Նահանգներում:   Ես գրել էի, որ չգիտեմ, թե արդյոք Թորոսյանն ազգությամբ հայ է, թե պարզապես կրում է հայկական […]

Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Վատիկանի Պետությունների հետ հարաբերությունների փոխքարտուղարին

Նոյեմբերի 22-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Վատիկանի Պետությունների հետ հարաբերությունների առաջին փոխքարտուղար Անտուան Կամիլլերիին, ով ներկայացնում է Սուրբ Աթոռը Երևանում անցկացվող «Քրիստոնյաների և կրոնական այլ խմբերի դեմ ատելության հիման վրա հանցագործությունների կանխարգելում և դիմագրավում. հեռանկարներ ԵԱՀԿ-ից և անդին» ԵԱՀԿ համաժողովին։ Հանդիպմանն անդրադարձ արվեց Մերձավոր Արևելքում քրիստոնյաների և այլ փոքրամասնությունների պաշտպանության ու այդ ուղղությամբ Հայաստանի և […]

Սա Հայաստանն է և վերջ. Լեոնիդ Ազգալդյանը կդառնար 75տարեկան

Այսօր Արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանը կդառնար 74 տարեկան… «Մնացին նրանք, ովքեր իրոք ելել են իրենց հողը պաշտպանելու, իրոք հասկանում են, որ չի կարելի հանձնել ոչ մի կտոր հող, իրոք որ սա Հայաստան է։ Ինչ ասեն կենտրոնական կամ ոչ կենտրոնական, կամ միջազգային կամ ազգային գործիչները. Սա Հայաստան է և վերջ։» Լեոնիդ Ազգալդյան Լեոնիդ Ռուբենի Ազգալդյան՝ […]

Նոր թղթադրամներ

Հայկական դրամը շրջանառության մեջ ներդնելու օրվա կապակցությամբ ՀՀ Կենտրոնական բանկը ներկայացրել է երրորդ սերնդի կոմպոզիտային թղթադրամների էսքիզները։ Նոր թղթադրամները շրջանառության մեջ կդրվեն մեկ տարի անց` 2018 թվականի նոյեմբերին։  Կոմպոզիտային են մասամբ թղթից և մասամբ պոլիմերից (պլաստիկից) բաղկացած թղթադրամները։  Ըստ Կենտրոնական բանկի գլխավոր քարտուղար Դավիթ Նահապետյանի, ԿԲ–ն թողարկել է նոր թղթադրամների նախատիպը` «Նոյյան տապան» կոլեկցիոն թղթադրամներ […]

Հայերն անմիջականորեն գիտեն ինչպես հանդուրժողականության արժեքը, այնպես էլ խտրականությամբ ու այլատյացությամբ պայմանավորված խնդիրները

Նոյեմբերի 22-ին Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց և բացման ելույթով հանդես եկավ ԵԱՀԿ ավստրիական նախագահության 7 ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի Երևանում «Քրիստոնյաների և կրոնական այլ խմբերի դեմ ատելության հիման վրա հանցագործությունների կանխարգելում և դիմագրավում. հեռանկարներ ԵԱՀԿ-ից և անդին» համաժողովին: ԵԱՀԿ համաժողովին, որն անց է կացվում ՀՀ արտգործնախարարության աջակցությամբ, մասնակցում են ԵԱՀԿ մասնակից պետությունների բարձրաստիճան […]

Վրաերթից շաբաթներ անց տղամարդը մահացավ

Ինչպես տեղեկացրել էինք` սեպտեմբերի 30-ին, ժամը 20.45-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Շերամի փողոցի թիվ 18 էլեկտրասյան մոտ վրաերթի էր ենթարկել 1943 թ. ծնված Սաշա Հարությունյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:  Նոյեմբերի 21-ին Ս. Հարությունյանը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է: Քննությունը շարունակվում է:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

Ամենաընթերցված