27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Թուրքերն արդեն տանկից են կրակում … ի՞նչ է լինելու»

«ԲԱՑԱՏՐԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ – / 18 գումարած /
———————————————————————————–
Մի քանի օր առաջ ընկերներիցս մեկը անհանգստանալով սահմանի լարված իրավիճակից , գրել է..
– Թուրքերն արդեն տանկից են կրակում … ի՞նչ է լինելու
Շատ էի ստանում այսպիսի նամակներ, ուստի պատասխանեցի բոլորին հասանելի.
– Թուրքերը չեն համարձակվի հարձակվել , տանկերն էլ ոչինչ . ՏԱՇԱՂՆԵՐԻԴ մի դրեք :
Մի քանի ժամ հետո մի քաղաքաբնակ ,ուսյալ ու հարգարժան տիկին գրում է.
– Հարգելի պարոն Բեգլարյան ջան, միշտ կարդում եմ Ձեր նյութերը … շատ գեղեցիկ, նոր բառեր եք ստեղծում, արդեն մի 100 բառ եմ գրառել մի առանձին բլոկնոտում … ինձ հետաքրքրեց նաև տաշաղ բառը, բայց իմաստը չհասկացա , խնդրում եմ բացատրեք …
Ժաղովուրդ ջան, պատկերացնում եք չէ՞  իմ վիճակը …. Որոշեցի չպատասխանել. մտածելով, որ կկարծի, թե չեմ նկատել, սակայն նոր նամակը չուշացավ .
– Բեգլարյան ջան, սպասում եմ ….
Դե ինչ, այսօր որոշեցի պատասխանել և ,«բոլորին հասանելի»  գրած բառիս բացատրությունը « բոլորին հասանելի»  էլ ներկայացնել …
– ՀԱՐԳԵԼԻ տիկին և Դուք, ովքեր չգիտեք , իմացեք, որ Տաշաղ ունենալը տղամարկանց մենաշնորհն է, բառը հապավում է , այսինքն. բառերի սկզբնատառերը և բացատրվում է այսպես .
Տ ղամարդու
Ա ռնական
Շ նորհ.
Ա նունը.
Ղ վաթ
Սա, իհարկե, իմ ստեղծագործությունն է և որպեսզի նորից նամակով դիմելու անհրաժեշտություն չլինի. միանգամից էլ ասեմ , որ ՂՎԱԹ բառը փոխառնված է արևելյան լեզուներից և նշանակում է – Կիրք,Կորով , Ջիղ, ՈՒժ, Էներգիա;

<> <> <>
– Թուրքից չպետք է վախենալ, թուրքին պետք է ՏԱՇԱՂ ցույց տալ ու մեր փառապանծ ժողովրդին էլ մաղթել . ԼՈՒ~ՅՍ, ԼՈՒ~ՅՍ……»:

Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային բաժանմունքի ղեկավար, գրող, հրապարակախոս Սամվել Բեգլարյանի գրառումը

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ