27 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Ազգային հերոսի տանից գողությունը բացահայտվեց

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է Հովհաննես Չեքիջյանի տանից կատարված հափշտակությունը. առաջադրվել է մեղադրանք: 2018թ. հունվարի 12-ին` ժամը 23:50-ին, ահազանգ էր ստացվել, որ Վահագնի թաղամասի տներից մեկում կատարվել է գողություն: Անմիջապես դեպքի վայր էր մեկնել […]

«Հայաստանում «խոզի գրիպի» դեպքեր կան, բայց տարածվածություն չկա»./տեսանյութ/

«Մեծ Բրիտանիայում 60-ից ավելի մարդ է մահացել գրիպից, բայց այնտեղ բոլորովին այլ գրիպ է ՝ավտրալիական տեսակն է, որը տարածված է Անգլիայում: Մեր մոտ А և Б տեսակներն են միայն»,-այսօր՝ հունվարի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Նորքի Ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն, ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը: Ասոյանը նշեց, որ Հայաստանում էլ հայտնաբերվել և հաստատվել […]

Նամակը ստացել ենք, բայց Գ. Ծառուկյանին չի հասել տեխնիկական պատճառով. Էնֆիաջյան

««Ծառուկյան» խմբակցությունում «Ելք»-ի նամակը ստացել ենք, Գագիկ Ծառուկյանին նամակը չի հասել, և չստանալու պատճառը զուտ տեխնիկական է եղել»,-այսօր  խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն` անդրադառնալով «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե իրականությանը չի համապատասխանում այն, որ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը չի ստացել իրենց նամակը` աջակցելու նախագահի իրենց թեկնածուին: «Վստահեցնում […]

Գնելը հոր գիտությամբ լքել է զորամասը. կուրսանտի սպանության գործով վկա

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատաքննությունը: Այսօրվա նիստի ժամանակ  հարցաքննվել է  Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հրամանատար, ավագ սպա, մայոր Դավիթ Դավթյանը: Նա նշել է, որ ամբաստանյալներից բոլորին ճանաչում է:  Դավթյանը հայտնել է, որ դեպքի օրը զորամասում չի եղել: «Դեպքի պահին ես ի պաշտոնե […]

Տրանսպորտից զրկված համայնքները տրանսպորտ կունենան

 «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի քննարկմանը հիմնական զեկուցող ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Գագիկ Գրիգորյանը նշեց, որ առաջարկվում է ստեղծել միասնական երթուղային ցանց, որի շրջանակներում հնարավոր կլինի կազմակերպել արդյունավետ ուղևորափոխադրում գյուղերից դեպի մարզկենտրոն կամ մարզի խոշոր […]

Բագրատաշենի կամրջի նախագծման եւ շինարարության համար կծախսվի 7.3 մլն եվրո

Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջեւ 2012 թվականի նոյեմբերի 23-ին ստորագրված վարկային համաձայնագրի շրջանակներում Իրանական «Ariana Tunnel Dam Co. (Iran)» ընկերությունը կիրականացնի Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում Դեբեդ գետի վրա նոր կամրջի շինարարությունը։ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում հունվարի 15-ին տեղի ունեցավ Վերակառուցման եւ […]

Արգիշտիի փողոցում իրանցիները դանակահարել են իրար

Հունվարի 13-ին, ժամը 3.15-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Արգիշտիի փողոցի 11/4 շենքի մոտ վիճաբանություն է: Ժամը 3.20-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները նշված շենքի մոտից բերման են ենթարկել ԻԻՀ քաղաքացի, 1990 թ. ծնված Սեյեդշահարիար Ս.-ին, որը դեպքի վայրում նկատելով ոստիկաններին` ատրճանակը […]

Թուրքիայի ԱԳՆ-ը դատապարտել է ԱՄՆ-ի ու Սիրիայի քրդերի համագործակցությունը

Թուրքիայի արտգործնախարարությունը դատապարտել է Սիրիայի քրդերի կողմից «Հյուսիսային բանակ» անվանումով զորախմբի ստեղծմանը միջազգային կոալիցիայի, հատկապես՝ ԱՄՆ-ի կողմից ցուցաբերվող աջակցությունը: Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի՝ այդ երկրի արտաքին գերատեսչության կողմից տարածված գրավոր հայտարարության մեջ ասվում է. «ԱՄՆ-ի աջակցությամբ քրդական նոր զորախմբի, այսպես կոչված «Հյուսիսային բանակի» ստեղծման մասին միջազգային մամուլում հայտնված տեղեկությունների առթիվ հունվարի 10-ին Թուրքիայում ԱՄՆ-ի […]

Արտգործնախարարն ընդունեց Հայաստանում ՄԱԿ գրասենյակի ղեկավարին

Հունվարի 15-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Միացյալ ազգերի կազմակերպության ռեզիդենտ համակարգող, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետոյին` Երևանում առաքելության ավարտի կապակցությամբ: Կարևորելով Հայաստանի մասնակցությունը ՄԱԿ-ի տարբեր կառույցների աշխատանքներին և ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի գործունեությունը՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր գնահատեց պաշտոնավարման ընթացքում Բրեդլի Բուզետոյի ներդրումը Հայաստանում ՄԱԿ-ի ծրագրերի արդյունավետ իրականացման գործում: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի