«Օրենքի նպատակն է վերականգնել տվյալ ընտանիքում ընտանեկան անդորրն ու համերաշխությունը»

Խորհրդարանն սկսել է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագծի քննարկումը: Հիմնական զեկուցող, Արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը նշեց, որ իրենց նպատակն է ապահովել ընտանիքի՝ որպես հասարակության հիմնական բջի, պաշտպանությունը, ձևավորել կանխագելման և բռնության ենթարկվածների պաշտպանության իրավական կառուցակարգերը և նպաստել ընտանիքում համերաշխության վերկանգնմանը և վերականագնել տարբեր կառույցների գործողությունները: […]