Խորհրդարանական մեծամասնությունը թքած ունի. Ն. Զոհրաբյան
Ազգային ժողովում քննարկման է ներկայացվել «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը օրակարգում ընդգրկելու հարցը: ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում նախագիծը մերժվել էր: Հիմնական զեկուցող Վահե Էնֆիաջյանը նշեց, թե առաջարկվում է գյուղատնտեսական նշանակության հողերը, տնամերձ և այգեգործական հողամասերը բնակլիմայական աղետների հետևանքով՝ կարկուտ, երաշտ, ցրտահարություն և այլն, մշակաբույսերի, պտղատու այգիների […]





































