26 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Հիմարություն է. Հերմինե Նաղդալյան

«Մամուլում այդ թեմաներով, ինչ գրված է, բոլորը հիմարություն է բացարձակապես, և չի համապատասխանում իրականությանը: Ով նման բան ասում է, դրանցից հարցրեք։ Ես նման բաներ ձեզանից եմ լսում և դրանց ընդամենը մեկ որակում ունեմ ասելու՝ հիմարություն»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանը՝ խոսելով լուրերից, թե ինքը ԱԺ նախագահին ասել է, […]

Անձը հնարավորություն կունենա վիճարկել ձերբակալման որոշումները

«Փոփոխված Սահմանադրությունը հնարավորություն է տալիս անձին վիճարկել ձերբակալման որոշումները ու քրեական դատավարության օրենսգրքում մենք սահմանել ենք դրա մեխանիզմները»,-այսօր խորհրդարանում քննարկվող «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը։ «Նախագծով անձին տրվում է 60 ժամ ձերբակալման դեմ բողոք ներկայացնելու համար, իսկ դատարանը բողոքը պետք է […]

Ողջամտորեն բառը սարքել եք մանդրա. Նաիրա Զոհրաբյան

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը դժգոհ է, որ քրեական դատավարության օրենսգրքում չեն ներառվել իրենց դաշինքի առաջարկները՝ տեսաձայնագրել ձերբակալված, կալանավորված անձանց հարցաքննությունները։ «Դուք ասացիք, որ նոր քրեադատավարական օրենսգիրք է բերվելու ու այնտեղ այն ներառենք, բայց հերթական անգամ կառավարությունն իր խոսքի տերը չեղավ», – «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» քննարկման ժամանակ ասաց Զոհրաբյանը։ […]

Haqqin.az-ի գլխավոր խմբագրի կուռքին հետախուզում են Ռուսաստանում

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Ադրբեջանական քարոզչամեքենայի գլխավոր կայերից մեկի՝haqqin.az-ի գլխավոր խմբարիր,տխրահռչակ Էյնուլլա Ֆաթուլաևը խորը ընկճախտի մեջ է…ՌԴ-ի քննչական կոմիտեի Մոսկվայի բաժնի կողմից միջազգային հետախուզում է հայտարարվել հանցավոր աշխարհում հայտնի Նադիր Սալիֆովի նկատմամբ,ով ավելի հայտնի է Լոթու Գուլի մականունով…Շատերը կզարմանան,թե ինչ կապ կա “մտավորական” և հայտնի ազերիական կայքի գլխավոր խմբագրի և հանցագործի […]

Իսկ իրենք պարզե՞լ են՝ մենք ունենք թեկնածու, թե՞ ոչ. ծառուկյանականները՝ «Ելքին»

Ազգային ժողովում «Ծառուկյան» և «Ելք» խմբակցության պատգամավորները դռնփակ քննարկում են իրականացրել: Խորհրդարանում արտահերթ նիստի օրակարգի քվեարկությունից հետո դահլիճից դուրս եկան «Ելք» և «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները: Լրագրողների հարցին` արդյո՞ք նախագահի թեկնածուի հարցն են քննարկելու, պատգամավորները բացասական պատասխան տվեցին: «Սա այն չէ, ինչ մտածում եք», – ժպտալով շտապեց հայտարարել «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։ Հիշեցնենք՝ « Ելք» խմբակցությունը դիմել […]

«Ձեռք մեկնիր եղբորդ». 18-րդ բնակարանը

Գուգարաց թեմի առաջնորդ բարձրաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի նախաձեռնած «Ձեռք մեկնիր եղբորդ» հայրենաշեն ծրագրով բնակարանամուտ տոնեց ևս մեկ կարիքավոր, տնակաբնակ ընտանիք: Սրբազան Հոր ձեռամբ Վանաձորի Սանկտ-Պետերբուրգ տնակային ավանի բնակիչ Սարգիս Օչինյանի բազմանդամ ընտանիքին հանձնվեց 18-րդ բնակարանը Կուրթան համայնքում: Սեփական տունը գնվել է «Հայրենիք միության» միջոցով՝ լոսանջելեսաբնակ ամուսիններ Ժիրայր և Էլիզ Շահնազների բարերարությամբ: Տնակաբնակ այս ընտանիքը […]

Բաքվի էյֆորիան Իրանի նախագահի դեմ

«Դեկտեմբերի 17-ին տեղի ունեցած Նախիջևանի օրենսդիր մարմնի ղեկավար Վասիֆ Թալիբովի և Իրանի մեջլիսի խոսնակ Ալի Լարիջանիի հանդիպումը պատճառ դարձավ,որ ադրբեջանական մամուլը,որը գրեթե ամբողջությամբ վերահսկվում է Ալիևների կողմից, լույս տեսնի Իրանի նախագահ Հասան Ռոհանիի արտաքին քաղաքականությունը քննադատող հոդվածներով…  Միայն այն,որ այս հոդվածները հրապարակվել են՝ապացույց է,որ Իրան-Ադրբեջան հարաբերությունները բավականին լարված են…Բաքվում լավ են հասկացել,որ Թեհրանի ներկայիս ղեկավարությունը […]

Թուրքը դու ես. դատախազը՝ Դեդին

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող  «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատաքննությունը գտնվում է գրավոր ապացույցների հետազոտման փուլում: Արթուր Օհանյանի նախագահությամբ շարունակվող դատական նիստի այսօրվա մեկնարկը բուռն էր: Նիստերի դահլիճ չէր չէր ներկայացել Գևորգ Իրիցյանի և Թաթուլ Թամրազյանի շահերի պաշտպան Արայիկ Պապիկյանը: Նախագահող դատավորը որոշեց երկրորդ պաշտպան ներգրավել Մուշեղ Շուշանյանին:  Այս գործով կա […]

ՊՆ-ից տեղեկացնում են

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև ռազմական սուրհանդակային փոստային կապի բնագավառում համագործակցության համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության նախագծի վերջնական քննարկման նպատակով դեկտեմբերի 19-ից 22-ը Հայաստան կայցելի ՌԴ պաշտպանության նախարարության փորձագետների աշխատանքային խումբը:  

«FDi» ամսագիրը՝ Հայաստանի զարգացման հիմնադրամի մասին

Աշխարհահռչակ «Financial times» խմբի «FDi» ամսագրի տարեվերջյան համարում հրապարակվել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանի հարցազրույցը։ Գլխավոր խմբագիր Քորթնի Ֆինգարի հետ զրույցում ՀԶՀ ղեկավարը խոսել է, թե ինչպես կարող է սփյուռքը կամ ներկայացուցիչների ցանցը նպաստել դեպի երկիր ներդրումների աճին։ Հատված հարցազրույցից. «Հ։ Որպես ՀԶՀ-ի (ներդրումների և արտահանման խթանման ազգային մարմնի) նոր գործադիր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի