27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Իշխանափոխության տանողներն էին, որ էս օրը գցեցին ժողովրդին. Ս. Միքայելյան

«Մենք պաշտպանում ենք այն մարդկանց իրավունքներն, ովքեր մեզ վստահել են ու մեզ ձայն են տվել: Իսկ երթը շարունակվելու է, ընդլայնվելու է»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ խոսելով հունվարի 19-ին իրենց դաշինքի կողմից կազմակերպվող երթի մասին՝ ընդդեմ թանկացումների: 

Ըստ նրա՝ թանկացւմների հետ կապված ինչ-որ քայլեր պիտի արվեն: «Մեր ժողովուրդն այսօր սոցիալական-հոգեբանական բարդ վիճակի մեջ է: Ամեն խնդիր էլ դրանից է գալիս: Եթե ժողովուրդը չի ուզում այդ վիճակից դուրս գա, մարզերում սով է արդեն, եթե ուզում են՝ պառկեն տանը, մահանան…»:

Պատգամավորը հավելեց՝ իրենք քաղաքական հարց չեն լուծում: Հարցին, թե եթե լայն զանգվածներ չմիանան, կնշանակի, որ չեն վստահում նրանց, Միքայելյանն արձագանքեց. Չեմ ուզում ոչ մեկին քննադատեմ, ժամանակը ցույց կտա, չգիտեմ՝ ինչ դաշտ եք տանում։ Գզվռտոցը տանում եք ընդդիմադիր ուժերի մեջ, ինչ եք անում… Ազգիդ 90 տոկոսը ընդդիմադիր է, թող միանա։ Մենք չենք գնում նկարահանվելու, տեսնում ենք՝ լուրջ պրոբլեմներ կան հետագայի հետ կապված, հանապազօրյա հարցի լուծման խնդիր է: Էսօր մենք դուրս ենք գալիս փողոց, որ էդ կանխենք, ոչ թե ոնց որ լրագրողն ա հարց տալիս կտանե՞ք իշխանափոխության: Իշխանափոխություն տանողները էս օրին գցին ժողովրդին, ընդդիմությունն էլ վերացավ։ Սրան պիտի առաջնահերթ միանա ժողովուրդը սոցիալ տնտեսական վիճակից ելնելով:

Եթե 50-100 հազար մարդ պահանջի իշխանափոխություն, մենք ո՞վ ենք, որ չտանենք իշխանափոխության»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ