09 Հունիսի, Երեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Դոլարի գինը՝ այսօր

Ներկայացնում ենք Հայաստանի բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները հունվարի 9-ի դրությամբ՝ ըստ rate.am-ի: Ամերիկյան մեկ դոլարը գնվում է միջինը 482.65 դրամ փոխարժեքով, վաճառվում՝ միջինը 486.75 փոխարժեքով:  Մեկ եվրոն գնվում է միջինը 575.54 դրամ փոխարժեքով, իսկ վաճառվում՝ միջինը 584.30 դրամով։ Ռուսական ռուբլին գնվում է միջինը 8.38 փոխարժեքով, վաճառվում` միջինը 8.62 դրամով։

Իրանում ցույցերը պայմանավորված էին գնաճով․ իրանագետ

Այսօր «Հենարան» մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ իրանագետ, ԵՊՀ դասախոս Արտյոմ Տոնոյանը նշեց, որ Իրանում սկիզբ առած բողոքի ցույցերը հիմնականում պայմանավորված են եղել գնաճով: Նա նշեց, որ մի քանի փուլով  անցած ցույցերն ի սկզբանե սոցիալական անարդարության ֆոնին են ձևավորվել: «Իրանցիները դժգոհ էին երկրում գրանցված գնաճից` հատկապես ձվի ու բեզինի: Ցույցերի երկրորդ փուլում իրանցիները դժգոհում […]

Հայաստանն աշխարհում դարձել է ավելի տեսանելի երկիր

Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանն ասում է, որ 2018 թվականին թանկացումներ կլինեն, պատճառը ԵԱՏՄ մաքսային օրենսգրքում փոփոխություններն են. այս մասին նա նշեց Henaran.am-ի հետ զրույցում՝ ներկայացնելով 2018-ից եղած սպասումները: «Հիմա մոտ 750 ապրանքների թանկացումներ են լինելու, գումարած ակցիզային դրույքաչափերը, տրանսֆերտների չափն ավելացել է, բայց դա այնքան չի, որ ընտանիքներին ապահովի այնպիսի ապրուստի միջոցներ, որ […]

Ստացվել է տարօրինակ հոտի ահազանգ

Հունվարի 8-ին, ժամը 18:12-ին մի շարք քաղաքացիներից ահազանգ է ստացվել,  որ Նորագավիթ թաղամասի առաջին փողոցի առաջին փակուղու տներից և շրջակա տարածքից տարօրինակ հոտ է զգացվում: Տեղեկությունը փոխանցվել է ՓԾ ԵՓՎ ճգնաժամային կառավարման բաժնի հերթապահին, ՃԿԱԿ-ում ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ներկայացուցչին, ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների […]

Սերժ Սարգսյանի մոտ եղել է թեթեւ մրսածություն․ Վլադիմիր Հակոբյան

ՀՀ նախագահի աշխատակազմից հերքում են տեղեկությունը, թե Ամանորին վատթարացել է նախագահ Սերժ Սարգսյանի ինքնազգացողությունը և նրան տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն: «Նշված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Նախագահի մոտ եղել է թեթև մրսածություն։ Այդ ընթացքում նա գտնվել է տանը», – Aysor.am-ին ասաց ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը: Ս.Սարգսյանի ինքնազգացողության վատթարացման մասին գրել էր «Ժամանակ» թերթը՝ նշելով, որ […]

Լարսը բաց է

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը հունվարի 9-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

Ջերմաստիճանը կնվազի

Եղանակը Հայաստանում Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Հանրապետության տարածքում` Հունվարի 8-ի ցերեկը, 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 10-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 5-6 աստիճանով, մնացած շրջաններում էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Հունվարի 8-ի ցերեկը, 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի