07 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Ոստիկանները բացահայտեցին Նոր Նորքում կատարված սպանությունը

Նախորդ տարվա դեկտեմբերի 22-ին՝ ժամը 12-ի սահմաններում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում էր ստացվել, որ շատապօգնության մեքենան Գայի պողոտայի շուկայից հիվանդանոց է տեղափոխել 60-ամյա տղամարդու դի՝ կտրած-ծակած վերքերով:  Դեպքի վայր մեկնած իրավապահները պարզել էին, որ մահացածը առևտրով էր զբաղվում: Նրան դանակահարել էր այդ պահին անձը չպարզված մոտ 50 տարեկան տղամարդ: […]

Երկաթգիծ կառուցելն ինքնանպատակ չէ. վարչապետ

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հարցրեց՝ Հայաստան-Իրան երկաթուղու ծրագրի աշխատանքներն արդյոք կան և երբ կսկսվեն, հետաքրքրվեց նաև Մեղրու ՀԷԿ-ի և իրանական գազի մասին: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պատասխանեց, որ պետք է ֆիքսել, որ տարին կամփոփվի, 10 տարվա տվյալներով Իրանի հետ ապրանքաշրջանառությունն առանց էներգետիկայի կազմում է 62.5 միլիոն դոլար՝ հաշվի առնելով […]

ՊՆ զորամասի գումարտակի հրամանատարի մասնակցությամբ կաշառքի գործն ուղարկվել է ՀՔԾ

ՀՀ ՊՆ զորամասի գումարտակի հրամանատարի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, նրան կաշառք տալու և ՀՀ ՊՆ սպայի կողմից կաշառքի միջնորդություն կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է ՀՔԾ։ Այս առնչությամբ, ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ ասվում է․ «ՀՀ պաշտպանության նախարարության զորամասի գումարտակի հրամանատարի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, նրան կաշառք տալու եւ ՀՀ […]

Հայաստանն ու Վրաստանը՝ Եվրասիայի առաջատարներ

Եվրասիայի մութ ու անազատ տարածաշրջանում առանձնանում է երկու լուսավոր կետ. հանրահայտ Freedom House կազմակերպության կողմից այսօր հրապարակված զեկույցի համաձայն՝ Հայաստանն ու Վրաստանը, լինելով մասնակի ազատ երկրներ, անազատ տարածաշրջանի առավել ազատ երկրներից են: Լիովին ազատ երկիր Եվրասիայում չկա, հայտնում է Ամերիկայի ձայնը: Կազմակերպության ներկայացուցիչների խոսքով, ընդհանրապես աշխարհում ժողովրդավարության մակարդակը չի հուսադրում. հրապարակված զեկույցը ընդգծում է համաշխարհային […]

Նախագահը հանդիպում է ունեցել «ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար» մրցանակաբաշխության կազմակերպիչների հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հանրապետության Նախագահի հրամանագրով հիմնված «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար» մրցանակաբաշխության կազմակերպիչների հետ: Նախագահը հանդիպման սկզբում անցած ութ տարիների իրականացված աշխատանքի համար նախ շնորհակալություն է հայտնել մրցանակաբաշխության կազմակերպիչներին և բոլոր այն անձանց, ովքեր շահագրգռված են ոլորտի զարգացմամբ, ապա հետաքրքրվել, թե մրցանակի շնորհման անցած այդ տարիների արդյունքներից ելնելով՝ որքանով […]

Գիտատեխնիկական ոլորտում ամրապնդվում է միջազգային համագործակցությունը

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի (ՄԳՏԿ) գործադիր տնօրեն Դեյվիդ Կլիվին, ով Հայաստան այցի շրջանակում մասնակցել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի միջև՝ Հայաստանի Հանրապետությունում միջազգային գիտատեխնիկական կենտրոնի հայկական տարածաշրջանային բաժանմունքի տեղակայման պայմանների մասին» համաձայնագրի ստորագրմանը: Ողջունելով հյուրերին՝ նախարարը բարձր է գնահատել գիտության ոլորտում միջազգային  հեղինակավոր կառույցի […]

Ռուբլին թանկանում է

Ամերիկյան մեկ դոլարը գնվում է 480.50 դրամով, վաճառվում՝ 484.50 դրամով: Մեկ եվրոն գնվում է 589 դրամով, վաճառվում՝ 594-ով: Ռուսական ռուբլին գնվում է 8.40 դրամ նվազագույն և 8.51 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում` 8.63 դրամ նվազագույն և 8.71 դրամ առավելագույն փոխարժեքով: 

ՔԿՀ-ում խայտառակ վիճակ է.«Սասնա ծռեր»-ի անդամը չի դիմանում

Երևանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող «Սասնա ծռեր» 10 անդամի գործով դատական նիստի ժամանակ Արմեն Բիլյանի շահերի պաշտպան Արմինե Ֆանյանը կրկին անգամ միջնորդեց, որ իր պաշտպանյալին տեղափոխեն «Արմավիր»  ՔԿՀ: Փաստաբան Արա Ղարագյոզյանը նշեց, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալները հերթով են քնում, որովհետև սարսափելի իրավիճակ է, հետևաբար Արմեն Բիլյանի հարցը հրատապ լուծում է […]

5 նոր երգ «Դեպի եվրատեսիլ» նախագծի յութուբյան պաշտոնական էջում

  Հունվարի 15-ից «Դեպի եվրատեսիլ» նախագծի յութուբյան պաշտոնական էջում հրապարակվում են մրցույթի մասնակիցների երգերը: Այսօր դրանցից ևս հինգն արդեն հասանելի են հետևյալ հղումներով՝   Արման Մեսրոպյան – What You Hide -https://youtu.be/mL44_pvpJH0 Հասմիկ Շիրոյան – You and I -https://youtu.be/oedi14T3WEw Գևորգ Հարությունյան – Stand up -https://youtu.be/Fzj3-wXjn8w  Մհեր Արմենիա – Forever -https://youtu.be/3FUoMw_IMgM Ժաննա Դավթյան – Unbreakable -https://youtu.be/U4rtaQOgzAg   […]

Ազատությունները 2017-ին Հայաստանում և Արցախում՝ ըստ «Freedom House»-ի

Հունվարի 16-ին «Freedom House» հետազոտական և իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է իր ամենամյա «Ազատությունն աշխարհում» զեկույցը։ Այս տարի զեկույցը կրում է «Ազատությունն աշխարհում 2018․ ժողովրդավարությունը ճգնաժամի մեջ» վերնագիրը։ «Ազատությունն աշխարհում»-ն ամենամյա համաշխարհային միտումները դիտարկող զեկույց է՝ քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների մասին: 2018թ. զեկույցի ուսումնասիրության առարկա են դարձել 195 երկրներ և 14 տարածքներ՝ 2017 թվականի հունվարի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի