26 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Վարչապետը հզոր մարդ է, բայց պիտի ամեն ինչ անել, որ Ս. Սարգսյանը լինի վարչապետ. Գալուստ Սահակյան (տեսանյութ)

«Նախագահն ասաց, որ երբ ժամանակը կգա, քննարկումները կլինեն, այսինքն՝ եթե նախագահը պիտի վարչապետ լինի, ապա ՀՀԿ-ում պիտի քննարկում լինի: Ես էլ դրան հակառակ ասում եմ, որ ՀՀԿ-ն արդեն քննարկել է և ասում է, որ պիտի լինի նախագահը»,-Henaran.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը: «Ոչ թե ժողով է գումարել «Հանրապետականը», այլ […]

Լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ դեկտեմբերի 22-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 10։00-16։00 Մազմանյան փ. 5, Նորաշեն թաղ. 37 շենքերը, Սվաճյան փ. 32, Անդրանիկի փ. 48 շենքերը, Նազարբեկյան փ. 7, 8, 9, 11, 12, 13, 31, 31Ա շենքերը, 10։30-16։30 Նոր Նորքի 1-ին զանգ.՝ Նանսենի […]

Ինչո՞ւ այլևս չի նկարահանվում սիրված դերասանը/տեսանյութ/

«Սկսնակ ռեժիսորները նախընտրում են աշխատել սկսնակ դերասանների հետ և ավելի տարիքով դերասաններին հաճախ մոռանում են»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում իր չնկարահանվելու փաստը այսպես վերլուծեց սիրված դերասան, երգիծաբան Վլադիմիր Կոստանյանը: Դերասանը կարոտում է նկարահանումներին և սպասում է հարմար առաջարկի.«Ես կամ ու սպասում եմ ինձ հարիր դերի»: Մանրամասները՝ տեսանյութում:

Խիստ գաղտնի են պահում. Հրապարակ

«Կառավարության կառուցվածքի մասին» օրենքը գրեթե գաղտնի է մշակվում, ան­գամ իրավաբանական կորիֆեյ­ներն են պնդում՝ «չենք տեսել, չենք լսել, չգիտենք»: Այնուհան­դերձ, թերթին հաջողվեց պարզել, որ օրենքի նա­խագծի վրա բավականին ակտիվ աշխատում են. արդարադատության նախարարությունը կառավարության հետ համաձայնեցված մշա­կում է, սակայն այդ մասին չեն բարձրաձայ­նում՝ հորդորում են մինչեւ հունվար սպասել: Կառավարության աղբյուրի պնդմամբ՝ հունվարյան նստաշրջաններից մեկում այն արդեն […]

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 22-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրասնպորտային միջոցների համար։

Հայաստանը Թուրքիայի հետ՝ ընդդեմ ԱՄՆ-ի եւ Իսրայելի. Ժամանակ

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է բանաձեւ, որով կոչ է արել ԱՄՆ-ին հետ կանգնել Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու իր որոշումից: Բանաձեւին կողմ են քվեարկել 128 երկրներ, այդ թվում` Հայաստանը, ձեռնպահ՝ 35-ը, իսկ դեմ են եղել ինը երկրներ՝ ԱՄՆ, Իսրայելը, Գվատեմալան, Հոնդուրասը, Մարշալյան կղզիները, Միկրոնեզիան, Նաուրուն, Պալաուն եւ Տոգոն: Եմենի եւ Թուրքիայի ներկայացուցիչների պատրաստած բանաձեւի տեքստում նշվում […]

Դոն Պիպոյի խաթըր. Ժամանակ

ԱԺ «Ծառուկյան» դաշինք խմբակցությունում առաջիկայում կարող է պատգամավորի փոփոխություն տեղի ունենալ: Մեր աղբյուրը պնդում է, որ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը խոստացել է մինչև հաջորդ տարվա հունվարի վերջ խորհրդարան բերել ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Հրանտ Դավթյանին: Դավթյանի համար Ծառուկյանին միջնորդել է Արթուր Ասատրյանը, ով առավել հայտնի է Դոն Պիպո անունով: Դավթյանը «Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակի 25-րդ […]

Մի շարք ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-20 մետր

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբեր 22-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արտաշավանի, Աշտարակի, Մասիսի, Արտաշատի, Արարատի, Բաղրամյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-20 մ, Արմավիրի, Արթիկի, Ախուրյանի, Տավուշի և Կապանի ավտոճանապարհներին տեսանելիությունը 40-60 մետր է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

55 ոլորտներում հարկային մուտքերն աճել են

Բիզնեսի հետ երկխոսության և վարչարարության արդյունավետ թիրախավորման շնորհիվ պետական եկամուտների կոմիտեն կարողացել է խոշոր և միջին բիզնեսից հարկային բարձր մուտքեր ապահովել գերավճարների նվազեցման պայմաններում: Խոշոր և միջին բիզնեսն ավելի քան 483 մլրդ դրամ հարկային մուտքեր է ապահովել պետբյուջե 2017թ. 11 ամիսների ընթացքում։ Եթե հաշվի առնենք, որ Խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությունում հաշվառված հարկ […]

Երթևեկության կազմակերպման փոփոխություն

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ խաչմերուկի թողունակությունը մեծացնելու նպատակով 2017 թվականի դեկտեմբերի 22-ից Երևան քաղաքի Հր.Քոչար և Վաղարշյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում Հր.Քոչար և Վաղարշյան փողոցներում՝ խաչմերուկի մոտակա երկու կողմերի հատվածներում, հանդիպակաց երթևեկության հոսքերը բաժանող առանցքային կրկնակի հոծ գծանշման տեղափոխության միջոցով կկազմակերպվեն լրացուցիչ 3-րդ երթևեկելի գոտիներ, որոնց շնորհիվ հնարավոր կլինի հետադարձերը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

Ամենաընթերցված