10 Հունիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

«Հանդիպեցի զոհված ոստիկանի թաղման թափորին…»

Այսօր Պռոշյան փողոցով անցնելիս պատահաբար հանդիպեցի զոհված ոստիկաններկց մեկի թաղման թափորին: Սարսափելի տեսարան էր ու ուղեղումս չի տեղավորվում, թե մարդիկ ո՞նց կարող են ուրախանալ մաւդու դժբախտության վրա: Մի ճիվաղի պատճառով երկու երիտասարդի կյանք խորտակվեց ու մեր ժողովուրդը հիմար-հիմար փիլիսոփայելու փոխարեն պետք է համախմբի ու պահանջի, որ այդ ճիվաղը պատժվի օրենքի ողջ խստությամբ: Ցավակցում եմ զոհված […]

Ռաֆայելը բերման ենթարկվեց

Հունվարի 9-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, Երևանի Օգանովի փողոցի 14 շենքի թիվ 11 բնակարանից բերման է ենթարկվել 1996 թ. ծնված Ռաֆայել Մ.-ն, որը 2017թ. դեկտեմբերի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-177 հոդվածի (գողության փորձը) 2-ին մասի 1-ին կետի մեղադրանքով:

«Սասնա ծռերը» ըմբոստանում են դատարանում. լարված իրավիճակ

Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող «Սասնա ծռեր» 10 անդամի գործով դատական նիստը բավականին լարված ընթացք ունի: Ամբաստանյալները հրաժարվում են նիստին մասնակցել, քանի դեռ դատավոր Մեսրոպ Մակյանը լուծում չի տվել Արմեն Բիլյանի խնդրին: Հիշեցնենք, որ Բիլյանը դեկտեմբերի 19-ից հացադուլի մեջ է, այսօր նիստի մեկնարկին նրա ինքնազգացողությունը վատացել էր եւ նիստն […]

Հայաստանում սուր շնչառական վարակներով հոսպիտալացված է մոտ 600 հիվանդ

Ներկայումս հանրապետության բոլոր ստացիոնարներում սուր շնչառական վարակներով հոսպիտալացված է գրեթե 600 հիվանդ, որոնց մեծամասնությունը 0-2 տարեկան երեխաներ են: Բժշկական կազմակերպություններում բուժվում են նաեւ թոքաբորբ եւ բրոնխիտ ախտորոշումներով հիվանդներ, այդ թվում՝ վիրուսային ծագման: Ինչպես հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը, հանրապետությունում սուր շնչառական վարակների ակտիվացումը պայմանավորված է տոնական օրերի ընթացքում բնակչության ակտիվ շփումներով: Հիվանդների վիճակը գնահատվում է […]

Նախագահի մոտ թանկացման հարցեր են քննարկել

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել` հանրապետությունում առանձին ապրանքատեսակների գների բարձրացման և դրա հետևանքների հնարավոր մեղմմանն ուղղված լուծումների քննարկման նպատակով: Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, Նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, Նախագահի գլխավոր […]

Հայաստանում արդյունաբերության աճ է գրանցվել.փորձագետ

«2017 թվականին Հայաստանի մասնավոր հատվածում իրական ընկերությունների թիվը 7 հազարով մեծացել է»,-այս մասինայսօրէ հունվարի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանի Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը: Մակարյանը հայտնում է, որ սրանք հիմնականում միջին եւ փոքր բիզնեսի ընկերություններն են.«ՀՆԱ-ում ՓՄԲ բաժինը կազմում է 28-29 տոկոս: Սակայն հաշվի առնելով տնտեսական ակտիվության իրական աճը՝ կարելի է ենթադրել, որ այն կարող […]

Գառնիկ Իսագուլյանը 250 տոննա ցեմենտ է խնդրել Գագիկ Ծառուկյանից

«Երբեմն այնքան անհեթեթ են այդ մահերը, որ զարմանում ես. մինչ այդ կարելի էր անել ինչ-որ փոքրիկ աշխատանք, ու դրա արդյունքում մենք ավելի լավ վիճակ կունենայինք ու չէինք ունենա նաև այդ կորուստները»,- այսօր` հունվարի 10-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով բանակում ունեցած կորուստներին,  հայտարարել է  Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը: Իսագուլյանի խոսքով` երբ տղաները […]

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ–ն մեկնել է ԱՄՆ

Հունվարի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ, այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը: Միացյալ Նահանգներում Նորին Սրբությունը հանդիպումներ կունենա Մայր Աթոռ Ս. Էջմիածնի բարերարների հետ` քննարկելու Մայր Աթոռի կողմից իրականացվող զանազան ծրագրեր:

Կողբացու փողոցի Արամի եւ Ամիրյան փողոցների հատվածում կկատարվի երթեւեկության փոփոխություն

Տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2018 թվականի հունվարի 11-ից Երևան քաղաքի Կողբացու փողոցի Արամի և Ամիրյան փողոցների հատվածում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ փոփոխության արդյունքում Կողբացու փողոցի նշված հատվածում երթևեկությունն այսուհետ կլինի միակողմանի՝ Ամիրյան փողոցի ուղղությամբ:  

Ֆուտբոլային սկանդալ. Ռուբեն Հայրապետյանը դիմել է ԱԱԾ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ պարզելու ՀՀ առաջին խմբի 2017-2018թ-ի մրցաշրջանի ՖԱ Լոռի Վանաձոր -ՖԱ Էրեբունի հանդիպման կազմակերպիչներին և մասնակիցներին հնարավոր կաշառք տալու կամ նրանց կողմից կաշառք ստանալու հանգամանքները: ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնում են, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը 2017 թվականի դեկտեմբերի 14-ին դիմել է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի