27 Դեկտեմբերի, Saturday, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

ԱՄՆ-ից հայ բայքերները անակնկալ մատուցեցին հայ զինվորներին/տեսանյութ/

ԱՄՆ-ում  գործող «Հայկական մոտոցիկլետի ակումբ» (ARMENIAN BRIGADE) բարեգործական ակումբի անդամները մշտապես ապրում են հայրենիքով: Ակումբի նախագահ Սամ Նաջարյանը և փոխնախագահ Հարութ Բոգարյանը օրերս ծնունդ տվեցին մի նախաձեռնության: «Մեր ընկերներով մենք նվիրված ենք մեր երկրին և ոչ մի կուսակցության չենք պատկանում: Քանի որ օտարության մեջ ենք` պարտական ենք մեր երկրին ու հայ զինվորին: Միշտ պետք է […]

Ինչ նպատակ էր հետապնդում նախագահի այցը

Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը կարծում է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ դեկտեմբերի 26-ին Վրաստան կատարված այցը մի քանի կարևոր նպատակ ուներ: Նախ քննարկվել են տարածաշրջանային հարցեր, տարբեր ուղղություններով՝ տարբեր ոլորտներում զարգացման հարցեր: Այս մասին նա նշեց Henaran.am-ի հետ զրույցում: «Վերջերս ակտիվ գործողութուններ էին ընթանում տարածաշրջանում, կան նաև այդ թեմաներով քննարկումներ անելու անհրաժեշտություն, մասնավորապես Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթգծի […]

20-ամյա երիտասարդը ձերբակալվել է՝ անչափահաս տղա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձերբակալվել է մարզի 20-ամյա բնակիչը՝ անչափահաս տղա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով։ 2017թ. դեկտեմբերի 15-ին` ժամը 01:45-ին, Արմավիրի մարզի բնակչուհին հաղորդում է ներկայացրել, որ դեկտեմբերի 14-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, անհայտ անձը, գումարով սիրաշահելով և խանութից գնումներ կատարելու պատրվակով, խաբեությամբ իր թոռանը՝ 2010թ. […]

Լավագույն դիրքապահ՝ սերժանտ Արամայիս Սահակյան

Հայրենիքի սահմաններն անառիկ պահող դիրքապահ տղաների` որպես մերօրյա հերոսների նվիրական առաքելությունն արժևորելու, հանրության լայն շրջանակներին նրանց հավաքական կերպարը ներկայացնելու, բանակ-հասարակություն կապը ամրապնդելու, ինչպես նաև մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությունը խթանելու նպատակով ներկայացնում ենք «Պաշտպանության բանակի լավագույն դիրքապահները» ծրագիրը: Ծրագիրն իրականացնում է «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպությունը ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհի […]

«Վատը չի»․ Տարոն Մարգարյանը՝ տոնածառի մասին

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը  կարծում է՝ Հանրապետության հրապարակում տեղադրված տոնածառը «վատը չի»: Այսօր Երևանի ավագանու   նիստից հետո, «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանի հարցին ի պատասխան, Տարոն Մարգարյանը նշեց. «Եթե տոնածառն է մնացել քննարկման առարկա, դա նորմալ է, կենտրոնական տոնածառը փոխելու համար մեզ ահռելի գումարներ են հարկավոր, իսկ մենք այսօր անհրաժեշտ չենք գտնում այդքան մեծ գումար […]

Հարուցվել է քրեական գործ՝ 27-ամյա երիտասարդի ինքնասպանության դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել` 27-ամյա երիտասարդի ինքնասպանության դեպքի առթիվ։ 2017թ. դեկտեմբերի 25-ին՝ ժամը 15:45-ին, շտապօգնության ենթակայանից ահազանգ է ստացվել առ այն, որ Այգեստան 9-րդ փողոցի տներից մեկում կախված տղամարդ կա: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Նախնական տվյալներով՝ նշված տան 27-ամյա բնակիչը՝ Ա.Սիմոնյանը, ժամը […]

Քանի՞ թափառող շուն կա մայրաքաղաք Երևանում

Այսօր Երևանի ավագանու նիստից հետո՝ հարց ու պատասխանի ժամանակ  քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ անդրադառնալով «Ելք» խմբակցության անդամ Տիգրան Ավինյանի հարցին՝ ասաց՝ Երեւանում թափառող կենդանիների հստակ թիվը չունենք:  Տիգրան Ավինյանը հարցրեց՝ ինչպե՞ս է  ստացվում, որ միջազգային կազմակերպության հետազոտության արդյունքներով մայրաքաղաքում կա շուրջ 3600 թափառող շուն, մինչդեռ քաղաքապետարանը մրցույթ հայտարարելիս նշում է 14 հազար շուն: «Անկեղծ ասած, խորը ուսումնասիրություն […]

«Ոչ մի մարդկային արժեք ձեր մեջ չտեսա».Պաշտպանը` դատավորին

Արդեն հայտնել ենք, որ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող «Սասնա ծռեր» 11 անդամի գործով նիստի ժամանակ միջնորդությամբ հանդես եկող փաստաբան Հայարփի Սարգսյանի ձեռքից դատավորի հրահանգով վերցրին խոսափողը: Գործով մյուս պաշտպանները այս առնչությամբ դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցին: Միջնորդության առնչությամբ Հայարփի Սարգսյանը դիմելով դատավորին՝ հայտարարեց. «Ոչ մի մարդկային արժեք ձեր մեջ չտեսա»: Պաշտպաններից Մուշեղ […]

Նրա աջ ոտքի մի մասը պոկված է, առկա են 18 մետաղյա բեկորներ.փաստաբանի խոսափողը վերցրին

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատական նիստի ժամանակ Հովհաննես Հարությունյանի շահերի պաշտպան  Հայարփի Սարգսյանը հայտարարությամբ հանդես եկավ: Պաշտպանը նշեց, որ Հովհաննես  Հարությունյանի կյանքին և  առողջությանը վտանգ է սպառնում: «Նրա աջ ոտքի մի մասը պոկված է, առկա են 18 մետաղյա բեկորներ, ու մինչ օրս պատշաճ բուժում չի իրականացվել»,-նշեց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

Ամենաընթերցված