09 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Մենք անձնական խնդիրներ չունենք. Ծառուկյանը՝ կառավարությունից (տեսանյութ)

«Մենք ոչ թե անձնական խնդիրներ ունենք, մենք իրականությունը տիրապետելով՝ դուք էլ տեսաք, որ մենակ մնացինք փոքր ու միջին բիզնեսի խնդիրների ժամանակ: Մենք ժողովրդին էլ ասում էինք, որ համապատասխան որոշում կա, որ եթե փաստաթուղթ չեն վերցնում, գանձում են 5 տոկոսը, նրանք ասեցին, որ մենք պատրաստ են ավել էլ վճարել, միայն թե մեզ հանգիստ թողեք: Մենք ժողովրդին […]

Ապաշխարհել ու զղջացել եմ. ցմահ դատապարտյալը՝ դատավորին

 «Նախկինում  մահապատժի  դատապարտված  Ստեփան Գրիգորյանն արդեն  չկա, ձեր առջեւ բոլորովին այլ մարդ է կանգնած: Դա հնարավոր էր միայն ապաշխարելուց եւ զղջալուց հետո»,-երեկ՝ հունվարի 15-ին վերաքննիչ քրեական դատարանում հայտարարել է արդեն 23 տարի պատիժը կրող ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանը, ով արդեն երեք տարի տարբեր ատյաններում բողոքարկում  է իր վաղակետ ազատման հարցը:  Նշենք, որ այս անգամ ցմահ […]

Ծառուկյանի ոտքը խերով էր. Սեյրան Սարոյանը կատակեց

Ազգային Ժողովն այսօր քվեարկության դրեց և  93 կողմ ձայնով ընդունեց  Հայաստանի եւ Տաջիկստանի կառավարությունների միջեւ քաղաքացիների փոխադարձ այցելությունների մասին համաձայնագիրը: Ըստ դրա, երկու երկրների քաղաքացիները ճամփորդական անձնագրերով կարող են մուտք գործել միմյանց տարածք առանց վիզաների: Համաձայնագրով սահմանվում է, որ կես տարվա ընթացքում քաղաքացին կարող է անընդմեջ կամ ընդհատումներով մնալ տվյալ երկրի տարածքում ոչ ավել քան […]

«Հրազդան ցեմենտը» կվաճառվի. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Հայաստանի արդյունաբերական հսկաներից մեկը` «Հրազդան ցեմենտի գործարանը», սնանկ է ճանաչվել, եւ հիմա այն հանվել է վաճառքի: Այսպիսով` փորձ է արվում «Հրազդան ցեմենտի գործարանը» մաքրել պարտքերից եւ «սպիտակ էջով» վաճառել պարտատերերից «Հայբիզնեսբանկ» ընկերությանը: Տեղի ունեցածի ողջ հմայքը, սակայն, այս գործընթացի հիմքում կանգնած անձանց ինքնությունն է. բանկը պատկանում […]

Եթե չունենք այն ցուցանիշը, որ հաղթենք, ինչի՞ մասնակցենք. Գագիկ Ծառուկյան

«Գնաճի հետ կապված մենք նիստ հրավիրեցինք, ներկայացրինք Հարկային օրենսգրքի փոփոխությունները, որևէ խմբակցություն մեր կողքին չեղավ: Աշխարհում ընդունված է՝ գնաճի դեպքում կամ աշխատավարձ ու թոշակ պիտի բարձրացնել, կամ պետք է օրենսգրիք փոփոխություններ լինեն, կամ եկամտահարկի տոկոսի փոփոխություններ»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:  Դիտարկմանը, թե «Ելքը» երթ է […]

«Թոխմախի Մհերի» գործերը այնքան էլ լավ չեն. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Մհեր Սեդրակյանի՝ «Թոխմախի Մհերի» գործերը, երևում է, այնքան էլ լավ չեն: Խոսքն այն մասին չէ, որ նա վերջնականապես փչացրել է իր հարաբերությունները իշխանությունների հետ: Ուղղակի Դուբայ-Երևան օդանավի ուղևորները անակնկալի են եկել՝ Մհեր Սեդրակյանին տեսնելով օդանավի էկոնոմ կլասի նստատեղին: Իսկ ուր մնացին բազմաքանակ թիկնազորը, ուր մնացին «Բենթլիներն» ու «Ռոլս Ռոյսերը» և մյուս […]

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  հունվարի 16-ին՝ 09:30-ի դրությամբ, Արթիկ –Ալագյազ, Աշոցք–Բավրա, Գորիս –Սիսիան  ճանապարհահատվածներում և Վարդենյաց լեռնանցքում տեղ- տեղ մերկասառույց է: Նշված ավտոճանապարհներին կատարվում են  աղով, ավազով մշակման  աշխատանքներ:  ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վաղեմի երազանք. Վազգեն Մանուկյանը՝ ՀՀ նախագա՞հ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Այս օրերին ՀՀԿ-ն «մարտական պատրաստականության» է բերված. շաբաթ օրը ՀՀԿ կազմակերպիչ Ռուբիկ Թադևոսյանի աշխատողները զանգահարել են ՀՀԿ խորհրդի անդամներին, հետաքրքրվել` քաղաքից հո դուրս չե՞ն գալու առաջիկայում, հորդորել են դուրս չգալ, որովհետև ՀՀԿ խորհրդի 3 նիստ է լինելու. առաջինը` մոտ օրերին` «նվիրված» ՀՀ 4-րդ նախագահի թեկնածությանը: ՀՀԿ-ականների մեծ մասը տեղյակ չէ, թե […]

Եզդիների ցեղասպանությունը դատապարտող նախագիծն ընդունվեց

Ազգային ժողովում այսօր առավոտյան քվեարկության դրվեց «Ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ 2014 թ-ին իրականացված ցեղասպանության դատապարտման մասին» նախագիծը։ Նախագիծ հայտարարության հեղինակներին՝ ազգությամբ եզդի պատգամավոր Ռուստամ Մախմուդյանին, Վահրամ Բաղդասարյանին և ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին միացել են նաև խմբակցությունները՝ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցություն,«Ծառուկյան» խմբակցություն,«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցություն,«Ելք» խմբակցություն: Նախքան […]

Ճըվճվ Արոյի աները` գազի Կոլյան, թոռների դեպքից հետո առողջական լուրջ խնդիրներ ունի. «Հայկական ժամանակ»

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. ««ՀԺ»-ին հայտնի դարձավ, որ «Տրանսգազ» ՍՊԸ-ի 20 տարվա տնօրեն, 69-ամյա Նիկոլայ Գաբրիելյանն այս օրերին առողջական լուրջ խնդիրներ ունի: Խոսքը` Ճըվճվ Արո մականունով հայտնի Արա Վարդանյանի աներոջ՝ գազի Կոլյայի մասին է: Մեր տեղեկություններով՝ նրա առողջական վիճակը վատացել է թոռան՝ Սարգիս Վարդանյանի մասնակցությամբ հունվարի 8-ի լուսադեմին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի դեպքից հետո: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի