27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Առավել արդյունավետ համակարգ ունենալու ակնկալիքով

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակում ներկա է գտնվել աշխատանքային այցով Հայաստանում գտնվող  բարձրագույն կրթության բարեփոխումներին աջակցող փորձագիտական խմբի աշխատաժողովին:

Աշխատանքային քննարկմանը մասնակցել են ՀԲ Հայաստանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն, միջազգային փորձագետներ Քրիստիան Թորնը, Արհուսի համալսարանի փոխտնօրեն Ֆրանցիսկո Մարմոլեյոն, ՀԲ բարձրագույն կրթության գլխավոր մասնագետ Դենիս Նիկոլաևը, ՀՀ ԿԳՆ և բուհերի ներկայացուցիչներ:

 ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն իր խոսքում ընդգծել է, որ բարձրագույն կրթության ոլորտում Հայաստանը բարեփոխումների շատ կարևոր փուլ է թևակոխել: Նա նշել է, որ մշակված «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծը կառավարության կողմից ներկայացվել է Ազգային ժողովի հաստատմանը: Օգտվելով առիթից՝ Լևոն Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել ՀԲ փորձագետներին՝ մասնագիտական արդյունավետ աշխատանքի համար. «Օրենքի ընդունումից հետո մենք նոր, առավել արդյունավետ համակարգ ձևավորելու ակնկալիք ունենք և դրան հասնելու համար լուրջ աշխատանքներ պետք է կատարենք: Մեր կարևոր քայլերից մեկը  բուհերի դասակարգումն է, որը  նպաստելու է բուհերի կառավարման արդյունավետության և հաշվետվողականության բարձրացմանը: Հաջորդը ներքին շարժունության հնարավորությունների ստեղծումն է ինչպես ուսանողների, այնպես էլ պրոֆեսորադասախոսական կազմի համար: Խնդիր է նաև գիտություն-բարձրագույն կրթություն կապը՝ կրեդիտային համակարգի ներդրման համատեքստում: Օրինակ, եթե ուսանողն ուսումնառության ընթացքում պետք է 240 կրեդիտ հավաքի, ապա   պետք է հավասարակշռել՝ որքանը բուհերում, որքանը գիտական ինստիտուտներում: Կարևոր է նաև ֆինանսավորման և ուսման վարձավճարների գանձման արդյունավետ համակարգի ներդրումը: Այս բոլոր խնդիրների լուծման  համար առաջարկներ մշակելու որոշակի ժամանակ և մասնագիտական վերապատրաստումներ են անհրաժեշտ»,- նշել է ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:

ՀԲ Հայաստանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն իր խոսքում ընդգծել է, որ համաշխարհային զարգացման տեսլականում առաջնային է դիտվում մարդկային կապիտալի ծրագիրը. «Կրթության վրա ծախսվող գումարները ոչ թե ծախսեր, այլ ներդրումներ  են դիտվում: Այսօր արդեն ակնհայտ է, որ գոյություն ունեցող աշխատատեղերի 65 տոկոսն ապագայում փոխվելու է, հետևաբար գլոբալ զարգացումները պայմանավորվելու են  մարդկային կապիտալի զարգացմամբ»,-նշել է նա:

Աշխատաժողովի ընթացքում միջազգային փորձագետ Քրիստիան Թորնը ներկայացրել է բուհերի դասակարգման Դանիայի փորձի վրա մշակված մոդելը՝ շեշտելով հատկապես բուհերի հաշվետվողականության բարձրացումը` որպես կառավարման արդյունավետության հիմնական պայման:

Աշխատաժողովի ընթացքում անդրադարձ է եղել բարձրագույն կրթության բարեփոխման քաղաքականության մշակման այլ խնդիրների:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ