28 Դեկտեմբերի, Կիրակի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Գառնիկ Իսագուլյանը 250 տոննա ցեմենտ է խնդրել Գագիկ Ծառուկյանից

«Երբեմն այնքան անհեթեթ են այդ մահերը, որ զարմանում ես. մինչ այդ կարելի էր անել ինչ-որ փոքրիկ աշխատանք, ու դրա արդյունքում մենք ավելի լավ վիճակ կունենայինք ու չէինք ունենա նաև այդ կորուստները»,- այսօր` հունվարի 10-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով բանակում ունեցած կորուստներին,  հայտարարել է  Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը: Իսագուլյանի խոսքով` երբ տղաները […]

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ–ն մեկնել է ԱՄՆ

Հունվարի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ, այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը: Միացյալ Նահանգներում Նորին Սրբությունը հանդիպումներ կունենա Մայր Աթոռ Ս. Էջմիածնի բարերարների հետ` քննարկելու Մայր Աթոռի կողմից իրականացվող զանազան ծրագրեր:

Կողբացու փողոցի Արամի եւ Ամիրյան փողոցների հատվածում կկատարվի երթեւեկության փոփոխություն

Տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2018 թվականի հունվարի 11-ից Երևան քաղաքի Կողբացու փողոցի Արամի և Ամիրյան փողոցների հատվածում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ փոփոխության արդյունքում Կողբացու փողոցի նշված հատվածում երթևեկությունն այսուհետ կլինի միակողմանի՝ Ամիրյան փողոցի ուղղությամբ:  

Ֆուտբոլային սկանդալ. Ռուբեն Հայրապետյանը դիմել է ԱԱԾ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ պարզելու ՀՀ առաջին խմբի 2017-2018թ-ի մրցաշրջանի ՖԱ Լոռի Վանաձոր -ՖԱ Էրեբունի հանդիպման կազմակերպիչներին և մասնակիցներին հնարավոր կաշառք տալու կամ նրանց կողմից կաշառք ստանալու հանգամանքները: ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնում են, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը 2017 թվականի դեկտեմբերի 14-ին դիմել է […]

Ռոքսանա Բաբայանը մեկնաբանել է հայտնի ամուսնու մահը

Երգչուհի եւ դերասանուհի Ռոքսանա Բաբայանը մեկնաբանել է ամուսնու՝ Սատիրայի թատրոնի դերասան Միխայիլ Դերժավինի մահը, հայտնում է Kp.ru-ն: «Նա վաղուց ծանր հիվանդ էր: Դեկտեմբերի սկզբից հիվանդանոցում էր»,- հայտարարել է Բաբայանը: Նրա խոսքով՝ բժիշկները հնարավոր ամեն ինչ արել են եւ Դերժավինին աջակցում էին ինչով կարող էին, սակայն, ցավոք, օրգանիզմն այլեւս հիվանդությունը չէր հաղթահարում: Դերասանը 81 տարեկան էր: 1967 […]

«Սասնա ծռերի» անդամ Արմեն Բիլյանի վիճակը ծանր է. բուժօգնություն չի ցուցաբերվում

«2017թ. դեկտեմբերի 19-ից հացադուլի մեջ գտնվող «Սասնա ծռերի» անդամ Արմեն Բիլյանն այս օրերի ընթացքում բժշկական հետազոտության չի ենթարկվել»,-այս մասին այսօր՝լրագրողների հետ զրույցում հայտնել էԱրմեն Բիլյանի  շահերի պաշտպան Արմինե Ֆանյանը: Պաշտպանը նշել է , որ  Արմեն Բիլյանի հետազոտության կազմակերպման ուղղությամբ ոչ մի քայլ չի արվել, ընդամենը մեկ հանձանժողով է այցելել եւ «Հարմարվողականության խանգարում» է ախտորոշվել, որը ծիծաղելի է: […]

«Սասնա ծռեր»-ի աջակիցները փողոց են փակել

«Սասնա ծռեր»-ի աջակիցները և «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամները քիչ առաջ մի քանի րոպեով փակել են Արշակունյաց պողոտայի՝ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության շենքի դիմացի հատվածը։ Նրանք բողոքի այս ակցիայով աջակցություն են հայտնում ավելի քան կես ամիս հացադուլի մեջ գտնվող Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի՝ Նուբարաշենի բանտից իրենց «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու պահանջին, որը, ըստ ցուցարարների, չի […]

Մահացել է Միխայիլ Դերժավինը

81 տարեկանում մահացել է Սատիրայի թատրոնի ամենահին առաջատար դերասան Միխայիլ Դերժավինը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Գործակալության զրուցակցի խոսքով՝ Ռուսաստանի ժողովրդական արտիստը մահացել է «տեւական ծանր իվանդությունից հետո»: Դերասանի հետ հրաժեշտի եւ թաղման օրը կհայտարարվի ավելի ուշ: Միխայիլ Դերժավինը ծնվել է 1936 թվականի հունիսի 15-ին Մոսկվայում՝ Վախթանգովի թատրոնի առաջատար դերասաններից մեկի՝ Միխայիլ Ստեփանովիչ Դերժավինի ընտանիքում: 1959-1967 […]

Նախարարը արգելել է

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հանձնարարական է ստորագրել, որով մինչեւ 2018 թվականի հունվարի 31-ն արգելել է ՀՀ Շիրակի մարզի Արփի լճի ջրային տարածքներում սիրողական որսը եւ ձկնորսություն իրականացնելու համար պայմանագրերի կնքումը։ Նախարարությունից  հայտնում են, որ «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար  Գ․ Ալեքյանին հանձնարարվել է ջրային տարածքներում ուժեղացնել հսկողությունը՝ ապօրինի որսը եւ ձկնորսությունը […]

Վարդենյաց լեռնանցքում 4 ավտոմեքենա եւ մեկ ավտոբուս են արգելափակվել

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 10-ին, ժամը 07:57-ին ահազանգ է ստացվել, որ Վարդենյաց լեռնանցքում մերկասառույցի պատճառով ավտոմեքենաներ են արգելափակվել և չեն կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Փրկարարները Մ-10 ավտոճանապարհի Գետափ-Մարտունի հատվածի 35-րդ կմ-ի արգելափակումից դուրս են բերել «Mercedes Vito» մակնիշի առանց պետհամարանիշերի չորս ավտոմեքենա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի