12 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Սեֆիլյանը կմնա կալանքի տակ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում վարչական շարունակվում է  «Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով»  դատաքննությունը: Նախագահող դատավոր Տաթևիկ Գրիգորյանը վերադառնալով խորհրդակցական սենյակից հայտնեց, որ մերժում է Ժիրայր Սեֆիլյանի շաերի պաշտպան Տիգրան Հայրապետյանի միջնորդությունը` Սեֆիլյանի խափանման միջոցը փոխելու մասին: Արդեն հայտնել ենք, որ այսօր` հունվարի 26-ին Ժիրայր Սեֆիլյանի շահերի պաշտպան Տիգրան Հայրապետյանը միջնորդել էր փոխել իր […]

Սերժ Սարգսյանին զեկուցվել է 2018թ. կայանալիք պետական երեք խոշոր միջոցառումների նախապատրաստական աշխատանքների ընթացքը

Նախագահ Սերժ Սարգսյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ պատասխանատուները զեկուցել են 2018 թվականին Հայաստանում կայանալիք կարևորագույն պետական երեք խոշոր միջոցառումների՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի, Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների և Երևանի հիմնադրման 2800-ամյակի միջոցառումների նախապատրաստական աշխատանքների մասին: Զեկույցները ներառել են նաև անցած տարվա հոկտեմբերի 21-ին կայացած խորհրդակցության ընթացքումՀանրապետության Նախագահի կողմից տրված հանձնարարականների […]

Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավորին

Հունվարի 26-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի շվեդ պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Լարս Ադակտուսոնին, ով Ստեփանակերտ է ժամանել ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի ղեկավար Կասպար Կարամպետյանի ուղեկցությամբ։ Հանդիպման ընթացքում արտաքին գործերի նախարարը ներկայացրել է Արցախի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, մասնավորապես, Արցախի միջազգային ճանաչման և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացներում […]

Քրեակատարողական համակարգի առաջնահերթ խնդիրը պետք է լինի անձին ազատ արձակմանը նախապատրաստելը

Այսօր՝ հունվարի 26-ին,  կայացել է Մարդու իրավունքների  պաշտպանին առընթեր  խոշտանգումների կանխարգելման խորհրդատվական խորհրդի ընդլայնված նիստը: Հանդիպմանը մասնակցել են խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման ոլորտի հասարակականկազմակերպությունների ներկայացուցիչներ, կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետներ և ոլորտի մասնագետներ։ Օրակարգում քննարկվել են ազատությունից զրկված անձանց պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելումեխանիզմներին առնչվող խնդիրները։ Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև պատիժները կատարող մարմինների և հիմնարկների պաշտոնատար անձանցորոշումների, գործողությունների և անգործության վարչական և դատական կարգով բողոքարկման ընթացակարգերի օրենսդրականբացերին և գործնական թերություններին: Քննարկման առարկա են դարձել նաև Մարդու իրավունքների պաշտպանի կողմից շրջանառության մեջ դրված ազատությունիցզրկված անձանց վիճակը բարելավող օրենսդրական մի շարք նախագծերը, որոնք վերաբերում են ազատազրկման դատապարտվածև կալանավորված անձանց կարճատև և երկարատև տեսակցություններ, ինչպես նաև կարճատև մեկնումներ տրամադրելուն,կալանավորված անձանց ժամանակավոր վկայական ստանալու հետ կապված խնդիրների լուծմանը, փաստաբանի գործունեությունըխոչընդոտելու համար պատասխանատվությունը խստացնելուն: Հանդիպման ընթացքում ևս մեկ անգամ կարևորվել է այն մտածողության արմատավորումը, որ դատապարտյալի նկատմամբվերաբերմունքի հարցում որոշիչը պետք է լինի ոչ թե նրա կատարած հանցանքի տեսակը կամ ծանրության աստիճանը, այլ նրավարքագիծը քրեակատարողական հիմնարկում: Սակայն դրա լիարժեք իրացման համար էլ պետք է առաջնահերթ լինենդատապարտյալին հասարակություն վերաինտեգրելուն ու նրան ազատ արձակմանը նախապատրաստելուն ուղղվածգործողությունները:  

Կարեն Կարապետյանը և ՌԴ փոխվարչապետը գյուղատնտեսության ոլորտում համագործակցության հարցեր են քննարկել

Դավոսում կայացել է Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Արկադի Դվորկովիչի հետ: Զրույցի ընթացքում քննարկվել են հայ-ռուսական օրակարգի մի շարք հարցեր: Անդրադառնալով նախորդ տարի երկկողմ առևտրատնտեսական ցուցանիշներին՝ Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ աճ է գրանցվել ինչպես առևտրաշրջանառության, այնպես էլ ներմուծման և արտահանման ցուցանիշներում: «Այս թվերը վկայում են, որ մենք ճիշտ ուղու վրա ենք», […]

Գազի արտահոսք է գրանցվել երեւանյան շենքի մուտքում. հրդեհ է բռնկվել

Հայաստանի ԱԻՆ-ում, հունվարի 25-ին, ժամը 21:50-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 65 շենքի 1-ին մուտքում գազի խողովակից առկա է արտահոսք` բռնկումով: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը բռնկվել է Տիգրան Մեծի պողոտայի թիվ 61 շենքի 1-ին մուտքում: Պարզվել է, որ գազատար խողովակից տեղի է ունեցել արտահոսք` հրդեհի բռնկումով: […]

Անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հանցավոր խումբ է բացահայտվել

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջո­ցա­ռումների և քննչա­կան գործողությունների արդյունքում բացահայտվել է անօրինական միգ­­րա­ցիայի կազ­մակերպմամբ զբաղվող անդրազգային հանցավոր խումբ, որը Հայաստա­նի Հան­րապե­տու­թյան տարածքով իրականացրել է օտարերկրյա քաղաքացիների անօրինա­կան միգրա­ցիա դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն, ապա՝ Թուրքիայի Հանրա­պե­­տու­թյուն: Մասնավորապես, 2017 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում ՀՀ ԱԱԾ աշխա­տակիցների կողմից բացահայտվել է հայ-իրանա­կան […]

Հունաստանը համարում է, որ Թուրքիան ագրեսիվ հարևան է

Շվեյցարական Դավոս քաղաքում կազմակերպված «Համաշխարհային տնտեսական ֆորումի» ժամանակ  Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը խոսել է թուրք-հունական հարաբերությունների մասին: Միջոցառման ժամանակ անդրադարձ է կատարվել Էգեյան ծովում առկա թուրք-հունական հակասություններին, մասնավորապես  որոշ կղզիների պատկանելիության հարցին: Ցիպրասը մասնավորապես ասել է. «Մենք ապրում ենք մի հարևանի հետ, որը Էգեյան ծովում անհասկանալի կերպով ռազմական ագրեսիա է ցուցաբերում: Մենք պետք է որոշում […]

Տեղումներ են սպասվում

Եղանակը Հայաստանում Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Հանրապետության տարածքում` Հունվարի 26-ի ցերեկը, 27-ին շրջանների զգալի մասում, 28-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան, հովտային գոտիներում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Հունվարի 29-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը […]

Սեֆիլյանը ազատ կարձակվի՞

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվող «Սեֆիլյանի և մյուսների» գործով դատական նիստի ժամանակ  Ժիրայր Սեֆիլյանի խափանման միջոցը փոխելու մինջնորդությամբ հանդես եկավ նրա շահերի  պաշտպան Տիգրան Հայրապետյանը։ Հայրապետյանի խոսքով`  իր պաշտպանյալին կալանքի տակ պահելու հիմքերը վերացել են և նա չի կարող ազդել գործող վկաների և տուժողների վրա, ուստի դատարանը պետք է փոխի Ժիրայր Սեֆիլյանի խափանման միջոցը։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի