01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Միանշանակ կրեատիվ մոտեցում է. նախարարը՝ մեզի փոխարեն թեյ հանձնելուց

Արարատի մարզի Մասիսի բժշկական կենտրոնի տնօրեն Նունե Ավանեսյանը նույն հիվանդանոցի լաբորատորիայում մեզի անալիզի փոխարեն թեյի գույն է հանձնել և ստացել մեզի անալիզի պատասխան: Հիվանդանոցի տնօրենը հայտարարել էր, որ աշխատողներին ստուգելու դրդապատճառ են եղել բազմաթիվ բնակիչների բողոքները: Լաբորատորիայում աշխատել է 15 բուժաշխատող, ազատման դիմում է ներկայացրել 8-ը: Նրանք եղել են երկար տարիների աշխատողներ:

«Հիվանդանոցի տնօրենը կոչված է նրա համար, որ վերահսկի բժշկական կենտրոնի որակը։ Միանշանակ կրեատիվ մոտեցում է», – այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Ալթունյանն՝ անդրադառնալով այդ դեպքին: Նա հավելեց, որ կուսումնասիրեն, պարզ կդառնա ամեն բան: 

Հարցին, թե արդյոք ծխախոտի դեմ պայքարի համար մշակված օրինագծով նախատեսվող տուգանքների բարձր գները բյուջեն լցնելու միջոց չե՞ն, Ալթունյանը պատասխանեց. 
 
«Եթե մենք էժանացնենք այդ տուգանքները, դա կհամարվեր բյուջեն լցնելու միջոց։ Եթե տուգանքը բարձր է, արգելելու միջոց է, եթե ցածր է, առևտրի առիթ է՝ մի քիչ փող տանք, որ կարողանանք ծխել։ Մենք փորձել ենք գնալ ծխելը վերացնելու ճանապարհով»։
KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ