Ինչ կա չկա բիթքոյինից բացի. այլ կրիպտոարժույթները
ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում հունվարի 17-ին խորհրդարան են այցելել ԵՊՀ աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի ուսանողներն ու դասախոսները: Հյուրերը նախ շրջել են խորհրդարանում, ապա հետեւել ԱԺ նիստերի աշխատանքներին: Ուսանողների հետ բաց դասն անցկացրել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Համալսարանականներն իրենց հարցադրումներում անդրադարձել են արձանագրված գնաճին, Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը միտված ծրագրերին, հարկային քաղաքականությանը, համայնքների […]
Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը հունվարի 17-ին հրավիրել է մամուլի ասուլիս՝ ամփոփելու 2017թ. գործունեության արդյունքները և ներկայացնելու ընթացիկ տարվա հիմնական ծրագրերը։ Ավելի քան 100 միլիոն դոլար արժողությամբ ներդրումային նախագիծ կմեկնարկի Մարտակերտում Շնորհավորելով լրագրողներին Ամանորի և Սուրբ Ծննդի տոների առթիվ՝ պետական նախարարը հակիրճ ամփոփել է անցած տարվա տնտեսական արդյունքները և համոզմունք հայտնել, որ 2018 թվականը […]
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հունվարի 17-ին ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային ծրագրի ղեկավար Թոմաս Շրապելին: Ողջունելով հյուրին Ազգային ժողովում՝ Արմեն Աշոտյանը նշել է, որ հանձնաժողովը բարձր է գնահատում հիմնադրամի հետ ձեւավորված գործընկերային հարաբերությունները եւ լիահույս է շարունակել արդյունավետ համագործակցությունը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հիմնադրամի հետ համատեղ […]
Աժ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը հայտարարեց, թե մինչ վարչապետ Կարեն Կարապետյանը գտնվում էր արձակուրդում, սկսել են գործել «Հարկային» օրենսգրքի փոփոխությունները: «Բայց պաշտոնյաների խորհրդակցւթյունների ժամանակ պարզվեց, որ ամեն ինչ այդքան էլ լավ չէ, ու պետք է ընդառաջ գնալ թանկացումներին, հիմա ո՞ր հարցերում է հնարավոր շտկումներ անել, որ թանկացումները «սուր չչոքեն» քաղաքացիների վզին»,-հարցրեց նա: […]
Նախորդ տարվա դեկտեմբերի 22-ին՝ ժամը 12-ի սահմաններում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում էր ստացվել, որ շատապօգնության մեքենան Գայի պողոտայի շուկայից հիվանդանոց է տեղափոխել 60-ամյա տղամարդու դի՝ կտրած-ծակած վերքերով: Դեպքի վայր մեկնած իրավապահները պարզել էին, որ մահացածը առևտրով էր զբաղվում: Նրան դանակահարել էր այդ պահին անձը չպարզված մոտ 50 տարեկան տղամարդ: […]
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հարցրեց՝ Հայաստան-Իրան երկաթուղու ծրագրի աշխատանքներն արդյոք կան և երբ կսկսվեն, հետաքրքրվեց նաև Մեղրու ՀԷԿ-ի և իրանական գազի մասին: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պատասխանեց, որ պետք է ֆիքսել, որ տարին կամփոփվի, 10 տարվա տվյալներով Իրանի հետ ապրանքաշրջանառությունն առանց էներգետիկայի կազմում է 62.5 միլիոն դոլար՝ հաշվի առնելով […]
ՀՀ ՊՆ զորամասի գումարտակի հրամանատարի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, նրան կաշառք տալու և ՀՀ ՊՆ սպայի կողմից կաշառքի միջնորդություն կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է ՀՔԾ։ Այս առնչությամբ, ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ ասվում է․ «ՀՀ պաշտպանության նախարարության զորամասի գումարտակի հրամանատարի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, նրան կաշառք տալու եւ ՀՀ […]
Եվրասիայի մութ ու անազատ տարածաշրջանում առանձնանում է երկու լուսավոր կետ. հանրահայտ Freedom House կազմակերպության կողմից այսօր հրապարակված զեկույցի համաձայն՝ Հայաստանն ու Վրաստանը, լինելով մասնակի ազատ երկրներ, անազատ տարածաշրջանի առավել ազատ երկրներից են: Լիովին ազատ երկիր Եվրասիայում չկա, հայտնում է Ամերիկայի ձայնը: Կազմակերպության ներկայացուցիչների խոսքով, ընդհանրապես աշխարհում ժողովրդավարության մակարդակը չի հուսադրում. հրապարակված զեկույցը ընդգծում է համաշխարհային […]
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հանրապետության Նախագահի հրամանագրով հիմնված «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար» մրցանակաբաշխության կազմակերպիչների հետ: Նախագահը հանդիպման սկզբում անցած ութ տարիների իրականացված աշխատանքի համար նախ շնորհակալություն է հայտնել մրցանակաբաշխության կազմակերպիչներին և բոլոր այն անձանց, ովքեր շահագրգռված են ոլորտի զարգացմամբ, ապա հետաքրքրվել, թե մրցանակի շնորհման անցած այդ տարիների արդյունքներից ելնելով՝ որքանով […]
























