19 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

««Ելք» խմբակցությունում տարաձայնություններ չկան» /տեսանյութ/

Այսօր   «Լուսավոր Հայաստան»  կուսակցության 2-րդ համագումարի ընթացքում  Էդմոն Մարությանը վստահեցրեց՝ «Ելք»  խմբակցությունում տարաձայնություններ չկան, իսկ եթե լինեն բանավեճեր, ապա դրանք երբեք չեն  կարող ավարտվել հօգուտ իշխանությունների։ Մանրամասները՝ տեսանյությում։

«Ադրբեջանի բանակի ղեկավարությունը այդպես էլ օգնության չհասավ իր զինվորներին»

1992 թվականի փետրվարի 17-ին Արցախյան ինքնապաշտպանական ուժերը ազատագրեցին ռազմավարական մեծ նշանակություն ունեցող Արջաձոր/Ղարադաղլու բնակավայրը: Մարտերին մասնակցել էին «Արաբո» ջոկատը, մարտիկներ Արամոն և Մոնթեն: Թշնամու զորքից բնակավայրի համար մղվող կռվում մահացավ 91 հոգի, որոնցից միայն 54-ը հենց ազատագրման օրը: Ադրբեջանի բանակի ղեկավարությունը այդպես էլ օգնության չհասավ իր զինվորներին, ովքեր այլևս ուժ չունեին դիմադրելու հայկական զորքի հարձակմանը: […]

Ինչպես է 85-ամյա կինը ողջ մնում՝ բեռնատարի հարվածից հետո /տեսանյութ/

ՌԴ Դոմոդեդովոյում անվտանգության տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է 85-ամյա կինը անուշադրության հետևանքով հայտնվում հսկա բեռնատարի անիվների տակ: Բարեբախտաբար, նա լուրջ վնասվածքներ չի ստացել, քանի որ տեսանյութում երևում է, որ վերջինը կարողանում է քայլել վրաերթից հետո: 

Նավթի համաշխարհային գներն աճում են

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաների էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, փոխանցում է «Казинформ»-ը:   Լոնդոնյան ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի մարտի ֆյուչերսների մատակարարումների գինն աճել է 0,51 դոլարով ՝ հասնելով 64.84 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:   Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,34 դոլարով՝ […]

Արտակարգ դեպք Գյումրիում. 17-ամյա երիտասարդը ինքնասպանության փորձ է արել

Գյումրիում, փետրվարի 16-ին, ժամը 16:00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոցից Ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգել են, որ Գյումրի քաղաքի հասցեներից մեկից բժիշկների հերթապահ խումբը իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել մի երիատասարդ տղայի: Shamshyan.com-ի   փոխանցմամբ, հիվանդանոց է ընդունվել դեղային թունավորում ախտորոշմամբ: Հիվանդանոց ժամանած իրավապահները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը 17 տարեկան է, ով ծանր […]

«Ուզում են Հայաստանը տանել դեպի բրեժնևյան ճահճացման ժամանակաշրջանը» /տեսանյութ/

Այսօր   «Լուսավոր Հայաստան»  կուսակցության 2-րդ համագումարի ընթացքում ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն իր ելույթում  նշեց՝   «Լուսավոր Հայաստան»-ն  այն երեք քաղաքական ուժերից մեկն է, որից կազմվել է «Ելք»-ը։ «Մեր դաշինքը հանրապետություն է ուզում, իսկ այն ինչ այսօր կա,  բդեշխությունն է։ Ես կարծում եմ՝ ունենք քաղաքական կամք, հմտություն, մեր խնդիրները լուծելու համար։ Մենք կարող ենք կերտել […]

Պահանջում են ազատ արձակել «Դրոյի» գործով ցմահ դատապարտված Արսեն Արծրունուն

Համացանցում  բացվել է էջ.«Ազատություն Արսեն Արծրունուն» անվամբ: Էջի համակիրները պահանջում են անհապաղ ազատ արձակել «Դրոյի» գործով մահապատժի դատապարտված, նախագահի համաներմամբ ցմահ դատապարտյալ ,24 տարի անազատության մեջ գտնվող  56-ամյա Արսեն Արծրունուն: «Արսեն Արծրունին կարող էր ազատության մեջ լինել դեռեւս 2013թ., իսկ այսօր արդեն նա ազատազրկման պայմաններում պայքարում է կյանքի համար: Ազատազրկման ամբողջ ընթացքում նա դրսեւորել է օրինակելի, ուսուցանող վարքագիծ, […]

Դանակահարություն Գեղանիստում

Փետրվարի 16-ին, ժամը 19.10-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ «որովայնի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ հիվանդանոց է դիմել 1978 թ. ծնված Արամ Խ.-ն և հայտնել, որ վնասվածքը ստացել է տանը աշխատելիս: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 18.10-ի սահմաններում, Արամ Խ.-ն Գեղանիստ գյուղի Կենտրոնական ճանապարհի միջնամասում, ավտոմեքենաները վարելու և միմյանց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի