Չեմ տեսել, որ նախագահն իր խոստումը դրժի. Միհրան Պողոսյան
«Հարցն ակտուալ էր, հարցը բարձրացված էր, և ՀՀԿ խմբակցությունը որոշում կայացրեց ընդունել այդ քննարկումը»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական Միհրան Պողոսյանը՝ խոսելով «մարտի մեկի» հարցի քննարկումը խորհրդարանում թույլ տալու իշխանական որոշման մասին:
Ինչ վերաբերում է նախագահ Սերժ Սարգսյանի՝ ավելի վաղ արած հայտարարությանը, թե ինքը վարչապետ չի դառնալու, ապա լրագրողների հետաքրքրվեցին՝ նախագահը խոստում է դրժո՞ւմ: «Չեմ տեսել, որ նախագահն իր խոստումը դրժի, ինչ վերաբերում է ապագային, կտեսնենք, իսկ հայտարարության մասով՝ ինքն իր կարծիքն է հայտնել, իր ցանկությունը: Բոլորս կտեսնենք, թե ինչ կլինի հետագայում:
Ես էլ եմ կարծում, որ ինքն անփոխարինելի է, որպես «Հանրապետական» կուսակցության նախագահ ինքն անփոխարինելի է»,-հայտարարեց նա: