06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Բացահայտվել է ավտոմեքենաներից կատարված հափշտակությունների 25 դրվագ

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է ավտոմեքենաներից կատարված գողությունների  25 դրվագ. երկու անձ ներգրավվել է որպես կասկածյալ:

2018թ. փետրվարի 24-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում,  երկու երիտասարդ Երեւանի Ռուբինյանց 2/2 շենքի բակում կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի ձախ կողային ապակին կոտրելու միջոցով ավտոմեքենայի սրահից բացել են շարժիչի ծածկոցը եւ փորձել գողություն կատարել, սակայն իրավապահների կողմից բերման են ենթարկվել՝ հանցագործությունն իրենց կամքից անկախ  հանգամանքներում  ավարտին չհասցնելով:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում: Երկու անձ ներգրավվել է որպես կասկածյալ:

Քննչական բաժնում ձեռնարկված մեծածավալ քննչական եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն անձանց մասնակցությամբ կատարվել են բազմաթիվ այլ հափշտակություններ Երեւանի տարբեր վարչական շրջաններում եւ Աբովյան քաղաքում։

Գողությունները կատարվել են գիշերվա ժամերին՝ հիմնականում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներից՝ նույն եղանակով. ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք  կայանված ավտոմեքենաներից հափշտակել են «ABS» արգելակման համակարգեր, առանձին դեպքերում նաեւ՝ ավտոմեքենաների սրահներում գտնվող այլ արժեքավոր իրեր։

Կասկածյալների կողմից վարած «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են եւ առգրավվել գողոն հանդիսացող «ABS» արգելակման համակարգերից մեկը, ավտոմեքենայի վառելիքի լիցքավորման կտրոններ եւ պայուսակ, մեկ այլ ավտոմեքենայից գողացված թանկարժեք արեւային ակնոցը, ինչպես նաեւ հայտնաբերվել եւ առգրավվել են  հանցագործության կատարման միջոց հանդիսացած ավտոմեքենայի «սվեչան»՝ էլեկտրականության մոմիկի մանրացված մասնիկները:

Նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի քննությունն ապահովելու, նույն անձանց կողմից կատարված հնարավոր այլ հափշտակությունները պարզելու ուղղությամբ:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ