«Ժամանակն է, որ խոսենք, որովհետև մարտահրավերներն այնքան շատ են»
Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելու համար ազգային երկխոսություն սկսելու անհրաժեշտություն է տեսնում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հայկական բարեգործական ընդհանուր միության երևանյան գրասենյակում կատարած շրջայցից հետո լրագրողների հետ զրույցում Արմեն Սարգսյանը նկատեց, որ Հայաստանը շրջափակման մեջ գտնվող երկիր է` հսկայական խնդիրներով, և տնտեսությունը զարգացնելու ու ժողովրդավարությունն […]





































