Ինչ են քննարկել հանրապետականները գործադիր նիստում. մանրամասներ
Հայաստանի հանրապետական կուսակցությունը գործադիր մարմնի նիստին քննարկել է արտաքին ու ներքին քաղաքական հարցեր, անդրադարձել է ՀՀ Վրաստանի վարչապետի պաշտոնական այցին: Այս մասին նիստից հետո լրագրողներին հայտնեց կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա հավելեց, որ հայկական ու վրացական կողմերը պատրաստ են զարգացնել հարաբերությունները: Շարմազանովը կարևորեց միջխորհրդարանական համագործակցության մեջ սպասվող դրական տեղաշարժը՝ հայտնելով, որ շուտով փոխադարձ այցելություններ կլինեն: «Շատ բարձր ենք գնահատում Վրաստանի հետ մեր կառուցողական հարաբերությունները, որոնք պատրաստ ենք շարունակել»,-նկատեց նա:
Շարմազանովը հայտնեց, որ քննարկել են նաև ՏԻՄ ընտրությունները, որոնք կկայանան մարտի 11-ին: «ՀՀԿ-ն բոլոր համայնքներում առաջադրել է թեկնածուներ: ՄԻ քանի համայնքներում թեկնածուներ են առաջադրել ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն: Հիմնական համայնքներում մեծ մրցակցություն չի սպասվում, որովհետև այն ուժերը, որոնք բարձրաձայնում են Հայաստանում ժողովրդվարության հաստատման, ընդդիմության ձայնը լսելի լինելու մասին, ձեռնպահ են մնում մասնակցելուց: Սակայն առանց ՏԻՄ-երին մասնակցելու դժվար է խոսել Հայաստանում քաղաքական ուժերի կայացվածության մասին: Մենք շահագրրգռված ենք, որ քաղաքական ուժերը, առնվազն խորհրդարանական ուժերը մասնակցեն ՏԻՄ ընտրություններին, որովհետև ընտրությունները միայն հանապետականը չեն»,-ասաց նա:
ՀՀԿ խոսնակը տեղեկացրեց, որ քննարկել է նաև արտահերթ նիստի աշխատանքը, ընդունված օրենքները: