Հայաստան կներմուծվի 3 հազար տոննա պարարտանյութ. փոխնախարար/տեսանյութ/
Կառավարության այսօրվա նիստից հետո Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը խոսեց առաջիկա ծրագրերի մասին: «Առաջին ծրագիրը դա՝ պետական աջակցություն հողագործներին մատչելի գնով պարարտանյութ ձեռք բերելու ծրագիրն է: Ընդ որում Հայաստան կներմուծվի 3 հազար տոննա ֆոսֆորական և կալիումական պարարտանյութեր և սուբսիդավորման արդյունքում գյուղացին կարող է 1 պարկը ձեռք բերել 7 հազար դրամով»,-նշեց փոխնախարարը: Մանրամասները՝ տեսանյութում:





































