28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

ԼՐԱՀՈՍ

Թուրքիայում հայկական եկեղեցական միության վրա հարձակման գործով ձերբակալված կա

Թուրքիայի Մալաթիա քաղաքում հայկական կազմակերպության վրա հարձակման գործով մեկ հոգի բերման է ենթարկվել: Նոյեմբերի 25-ին Թուրքիայում անհայտ անձիք քարերով հարձակվել էին «Փրկության եկեղեցիների միության» Մալաթիայի՝ հայերին պատկանող ներկայացուցչության վրա: Բարեբախտաբար հարձակման պահին շենքում մարդ չի եղել, կոտրվել էին միայն շենքի ապակիները: Ինչպես հայտնում է թուրքական «Gazetekarınca»-ն դեպքի առնչությամբ տարվող հետաքննության շրջանակներում ոստիկանությունն ուսումնասիրել է դեպքի […]

ՀՀ-ն կատաղած զարգանում է, բայց մարդիկ թռած գնում են` ավտոբուսով, ոտքով…

«Ասում են ԵԱՏՄ-ն էլ է մեղավոր, բայց մենք ունենք պրոբլեմներ և եկեք, դրանք լուծենք: Այո, ԵԱՏՄ-ն մեղավոր չէ, որ դուք 10 000 դրամ եք բաժանում գյուղերում ու քաղաքներում և գալիս եք, այստեղ նստում եք, այո, ԵԱՏՄ-ն մեղավոր չի, որ ՀՀ-ում մոնոպոլիա է, որը չի վերանում: Էլի բազմաթիվ օրինակներ կարելի է բերել, որ ԵԱՏՄ-ն չէ մեղավոր, […]

Սա մի ներքին սատանեկան մղում է, հայ ազատագրական լեգենդ. Ֆարմանյան

Ազգային ժողովում «Ելք» խմբակցության նախաձեռնությամբ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցի վերաբերյալ հանրային լսումներին ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը նկատեց, թե չէր ենթադրում, որ ԵՄ-ի հետ համաձայնագրից հետո նման թեմատիկայով լսումներ կանցկացվեն, և դա առնվազն քաղաքական տեսակետից ցանկացած հասուն քաղաքական ուժ պարտավոր էր հաշվի առնել: Ֆարմանյանը հիշեցրեց, որ ՀՀ-ն ԵՄ Արևելյան գործընկեր պետություններից միակն է, որը պահպանելով ուժային մեկ […]

Գիշերային ակումբի հատակը փլվել է․ կան վիրավորներ /տեսանյութ/

Այս գիշեր իսպանական Տաներիֆի գիշերային ակումբում պարերի ժամանակ հատակը փլուզվել է։ Butterfly Disco Pub-ում տեղի ունեցած փլուզման հետեւանքով առնվան 22 հոգի վնասվել է, նրանք ընկել են նկուղը՝ մոտ մեկ հարկի բարձրությունից, հայտնում է El Mundo-ն։ Վիրավորների թվում են Ֆրանսիայի, Բելգիայի եւ Ռումինիայի քաղաքացիներ։

Սամվել Բաբայանի գործով վճիռ կկայացվի

Վաղը Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում վաղը` նոյեմբերի 28-ին  կհայտարարվի Սամվել Բաբայանի ու մյուսների գործով դատավճիռը։ Այսօր` նոյեմբերի 27-ին ավարտվեց դատաքննությունը: Հիշեցնենք, որ ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանը մեղադրվում է մի խումբ անձանց հետ  անօրինական ճանապարհով Վրաստանից Հայաստան «Իգլա» տեսակի  զինահրթիռային համակարգ տեղափոխելու, ինչպես նաեւ  փողերի լվացման մեջ։  […]

Փաշինյանն օգտվեց առիթից. զվարճալի դրվագ խորհրդարանում

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը «Ելքի» նախաձեռնությամբ խորհրդարանում քննարկվող ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ հանրային լսումների ժամանակ «Ելք»ին դիմելով, ասաց՝ ինչու են միայն ՀՀԿ-ականներին դիմում իրենց ելույթներում՝ ասելով, թե ԵԱՏՄ-ին անդամակցությանը միայն ՀՀԿ-ն է կողմ: «Արձանագրենք, որ որևէ այլ խորհրդարանական ուժ ձեր նախաձեռնության հետևում չկա»,-նշեց նա: Աշոտյանն ասաց, որ «Ելք»-ի ներկայացուցիչներս այս դահլիճում փորձեցին տնտեսական […]

Ուշադրություն վարորդներին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 27-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է: Վարդենյաց լեռնանցքում տեղ – տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության […]

Բնակարանային գողություններ. գլխավոր դատախազի առաջարկը /տեսանյութ/

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը բնակարանային գողությունների նախականխմանն ուղղված գործուն միջոցներ ձեռնարկելու առաջարկությամբ դիմել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ՀՀ ԿԱ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին:  ՀՀ դատախազության կոլեգիայի 2017թ. հոկտեմբերի 27-ի նիստում քննարկվել է 2016 թվականի ընթացքում բնակարան ապօրինի մուտք գործելով կատարված գողության դեպքերով (ՀՀ քրեական […]

Լարսը բաց է

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ նոյեմբերի 27-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրասնպորտային միջոցների համար։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Կոռուպցիայի դեմ պայքարը կմնա թղթի վրա. Դավիթ Հարությունյան

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նոյեմբերի 27-ին մասնակցել է «Կոռուպցիայի կանխարգելումը և մարդու իրավունքների պաշտպանությունը» խորագրով համաժողովին: Միջոցառմանը բացման և ողջույնի խոսքով հանդես են եկել Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան, ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, GRECO-ի գործադիր քարտուղար Ջիանլուկա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի