06 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Մենք միշտ խաղում ենք երկրպագուների համար. Մխիթարյան

«Արսենալի» հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ուոթֆորդին» հաղթելուց հետո ասել է, որ պետք էր այս հաղթանակը, քանի որ մի քանի անընդամեջ ունեցած պարտություններից հետո երկրպագուներին հաղթանակ պիտի պարգևեին: 

«Շնորհակալություն Պետր Չեխին 11 մետրանոց հարվածից հետո մեզ փրկելու համար: Դա շատ կարևոր էր, քանի որ կարող էր փոխել խաղի ելքը, և մրցակիցը կարող էր նաև երկրորդ գնդակը խփել: 

Միշտ վայելում եմ Օբամեյանգի հետ խաղալը, դա յուրահատուկ ինչ-որ բան է: Շնորհակալություն նրան գոլիս համար։ Պետք է շարունակենք աշխատել նույն ոգով եւ խփել ավելի շատ գոլեր։

Մենք միշտ խաղում ենք երկրպագուների համար։ Շնորհակալություն այն երկրպագուներին, որոնք գալիս են ստադիոն եւ աջակցում մեզ: Ոչինչ չունեմ ասելու այն մարդկանց, որոնք ստադիոն են գալիս միայն հաղթանակների համար»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է BeIN Sport-ը:

Հիշեցնենք, որ այդ խաղում 29-ամյա ֆուտբոլիստը դարձել էր գոլի և գոլային փոխանցման հեղինակ:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ