10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Առաջին փոխվարչապետի պաշտոնի ստեղծումը հակասահմանադրական է

Ազգային ժողովում «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրենքի քննարկման ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասաց, որ Սահմանադրությունը չի նախատեսում առաջին փոխվարչապետի պաշտոն, ինչը և օրենքով սահմանվում է: Արդարադատության փոխնախարար, հիմնական զեկուցող Արթուր Հովհաննիսյանն արձագանքեց, որ սրանով միայն առանձնացվում են փոխվարչապետի լիազորությունների շրջանակները, այսինքն՝ օրենքով փոխվարչապետերից մեկին է տրվում լիազորությունները, օրինակ վարչապետի բացակայության դեպքում, ոչ թե […]

Ովքեր կարող են օգտվել պետական պատվերից

Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները` անկախ սոցիալական որևէ խմբի պատկանելուց, ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնություն և սպասարկում ստանում են պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով։ Պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնությունն ու սպասարկումնիր մեջ ներառում է բժշկական օգնություն և սպասարկում առողջության առաջնային պահպանում իրականացնող բժիշկների (տեղամասային թերապևտ, տեղամասային մանկաբույժ ընտանեկան բժիշկ) կողմից պոլիկլինիկական նեղ մասնագիտական խորհրդատվություն և […]

Վաճառել կամ նվիրել չօգտագործվող գույքը. վարչապետ

Վարրապետ Կարեն Կարապետյանը Կառավարության այսօրվա նիստի ժամանակ հայտարարեց, որ Պետական գույքի կառավարման վարչությունն արձանագրել է, որ պետական մարմիններին, ՊՈԱԿ-ներին եւ մյուս կազմակերպություններին ամրագրված գույքը փաստացիորեն չի օգտագործվում կամ օգտագործվում է ոչ արդյունավետ կերպով եւ մասնակիորեն։   Վարչապետը  նշեց, որ այս գույքի պահման եւ սպասարկման ծախսերը իրականացվում են պետական բյուջեի հաշվին։ «Այդ պատճառով անհրաժեշտ է գործածել այդ գույքը […]

«Դուք Հայաստանը տանում եք դեպի սուպերվարչապետական, փակ համակարգի»

«Ներման մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթի քննարկմանը «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը դիմելով Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանին՝ հարցրեց, թե ինչու են փորձում այս օրենքը ներկայացնել իրավական համակարգի պրոցեսուալ ռեֆորմ, երբ ակնհայտ քաղաքական «համակարգաստեղծ օրենքներից է: «Այն օրենքներից է, որ դուք Հայաստանը տանում եք դեպի սուպերվարչապետական, փակ, ոչ հրապարկային կառավարվող մի համակարգի, որտեղ վարչապետն ունենալու […]

Փորձում են Երեւանն ավելի հարմարավետ դարձնել

Քաղաքային միջավայրի զարգացման ոլորտում աշխարհահռչակ «Գեհլ Արքիթեքթս» (Gehl Architects) դանիական խորհրդատվական ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հենրիեթ Վամբերգն ու ծրագրի տնօրեն Օլա Գուստաֆսսոնը, մայրաքաղաքի «ԴաբլԹրի բայ Հիլթոն Երևան սիթի սենթր» հյուրանոցում  կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել են Երևանն ավելի հարմարավետ դարձնելու և քաղաքային պլանավորման վերաբերյալ իրենց մոտեցումները: Մամուլի ասուլիսին մասնակցել են նաև Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ […]

Ալիևը փորձում է չորրորդ անգամ նախագահ ընտրվել՝ ավելի հեշտ և առանց ընտրատայքարի /տեսանյութ/

Օրերս՝ մասնավորապես  փետրվարի  5-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը  հրամանագիր  ստորագրեց ապրիլի 11-ին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին։ Ավելի վաղ   Ադրբեջանի  իշխանությունները հայտարարել էին, որ նախագահական ընտրությունները պետք է անցկացվեին   2018 թվականի հոկտեմբերի 17-ին։ Բայց, արի ու տես, Ալիևը որոշել է փոխել ընտրությունների օրը։ Ադրբեջանի 2016 թվականին փոփոխված Սահմանադրությամբ  նախատեսվում է ՝  նախագահն իրավունք ունի արտահերթ ընտրություններ […]

Հունվարի խոշոր հրդեհները. 911tert.am

2018 թվականի հունվարին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունում հաշվառվել է 124 հրդեհ` 36 միլիոն դրամի նյութական վնասով: Վնասվածք է ստացել 1 մարդ: Խոշոր հրդեհներից են` 5 հունվարի, քաղաք Երևան, Շիրակի 62/3, բնակելի տուն: Նյութական վնասը՝ 8 000 000 դրամ: Հրդեհի առաջացման պատճառը՝ էլեկտրահաղորդալարերի կարճ միացում: 9 հունվարի, Լոռու մարզ, գյուղ […]

Արցախի նախագահը հետմահու պարգեւատրել է զոհված զինծառայողին

Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 8-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԱՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Հայկ Քալանթարյանը հետմահու պարգեւատրվել է <<Մարտական ծառայություն>> մեդալով։

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Եղանակը Հայաստանում Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Հանրապետության տարածքում` Փետրվարի 7-ի ցերեկը, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 9-11-ն առանձին շրջաններում, 12-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են թույլ տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:  Երևան քաղաքում՝ Փետրվարի 7-ի ցերեկը, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 9-12-ը սպասվում […]

Վարչապետն ու նախագահը խորհուրդների կարիք չունեն. պատգամավոր

«Հանրային խորհրդի» մասին օրենքում փոփոխություններ կատարելու հարցը դեռևս քննարկվում է խորհրդարանում: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոև Գևորգ Պետրոսյանը նշեց, որ պետք է մարմինին այնպիսի լիազորություններ տան, որ այդ կառույցը չընկալվի որպես պարապների միություն: «Մենք դեմ չենք այդ կառույցն ունենալուն»,-ասաց նա: Նույն դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ իր հերթին նշեց, որ ինքը համամիտ չէ, որ խորհուրդը չի գործում: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի