22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Տիգրա՛ն Ավինյան, զեկուցում եմ ձեզ, որ SOTP չէ, STOP է. Արթուր Չախոյան

Ակտիվիստ Արթուր Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել, որտեղ երևում է, որ ճանապարհի վրա «stop» բառը սխալ է գրած։ Լուսանկարին կից Չախոյանն ավելացրել է. «Տիգրան Ավինյան, ըստ ծավալների զեկուցում եմ ձեզ, որ SOTP չէ, STOP է»։

Բաքուն հրապարակել է ձերբակալված և պահվող ևս մեկ արցախցու անուն

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունն այսօր հայտարարել է, որ Քարվաճառում դեռևս սեպտեմբերին ձերբակալել է Մադաթ Առաքելի Բաբայանին: Ադրբեջանական կողմը Արցախի բնակչին մեղադրել է, այսպես կոչված, «Խոջալուի ցեղասպանությանը» մասնակցելու համար։

«Իմ տեղեկություններով՝ կուտակումներ չկան. ասել, որ ամեն ինչ հրաշալի է և որևէ վտանգ չկա՝ նման բան չասացի». Հակոբ Արշակյան

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը սահմանային իրավիճակի վերաբերյալ լրագրողների հարցերը լսելուց հետո նրանց խորհուրդ տվեց հետևել ՊՆ-ի պաշտոնական հաղորդագրություններին։ «Այս պահին, իմ տեղեկություններով, կուտակումներ չկան Հայաստանի շուրջ։ Արդյոք սպառնալիք կա՞, թե՞ ոչ, պետք է արձանագրել՝ որոշակի դրական տեղաշարժ կա՝ հռետորաբանության փոփոխության տեսանկյունից։ Հայաստանի տարածքային ամբողջականության շուրջ, ինչպես նաև միջազգային հեղինակավոր մարմինների կողմից բանաձևերի ընդունման տեսքով, ինդիվիդուալ […]

Կառավարությունը շնչավոր անձ չէ ու չի կարող տրամադրություն ունենալ կամ չունենալ. Նախարարը` Սնուփ Դոգի համերգի տրամադրություն ունենալու մասին

Կառավարությունը շնչավոր անձ չէ ու չի կարող տրամադրություն ունենալ կամ չունենալ, այս մասին լրագրողներին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը` պատասխանելով հարցին` կառավարությունը տրամադրություն ունի՞ Սնուփ Դոգի համերգը անելու, այն պարագայում, երբ, ըստ Լեմկինի իսնտիտուտի, Հայաստան ներխուժման վտանգ կա: «Կառավարությունը գործադիր մարմին է, որը տրամադրություններից զուրկ է ի սկզբանե», – ասաց նա: Նախարարը լրագրողներին խնդրեց հարցերը […]

Պայքարը շարունակելու համար կարելի է գտնել էլ ավելի շատ պատճառներ․ Կարեն Ավագյան

ՀՀԿ ԳՄ անդամ Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նկատել եմ, որ մերօրյա հասարակությանը շատ բնորոշ է շուտ հիասթափվելը։ Այս անընդունելի մոտեցումը վերաբերում է նաև անկախ ու անվտանգ հայրենիքում ապրելու համար գործելուն։ Մեկ կամ երկու չստացված փորձ միանգամից բերում է հիասթափության մեծ ալիք։ Գործողություն, որը չի հանգեցրել ցանկալի կամ պատկերացրած վերջնարդյունքին հիմք է դառնում […]

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հյուրընկալել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսին և պատվիրակության ղեկավարի տեղակալ Յան Պլեշինգերին

Ս.թ. հոկտեմբերի 31-ին ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հյուրընկալել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսին և պատվիրակության ղեկավարի տեղակալ Յան Պլեշինգերին։ Մամիջանյանն իր խոսքում ԵՄ դեսպանի ուշադրությունն է հրավիրել հայ-ադրբեջանական հարաբերություններին, Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացված ագրեսիային և դրան միջազգային հանրության պատշաճ արձագանքի կարևորությանը, Բաքվում պահվող հայ ռազմագերիներին, ՀՀ և ԵՄ միջև […]

Գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի անունը Բաքվի բանտերում գտնվող մեր 8 հայրենակիցներից ամենաշատն է , իսկ ավելի կոնկրետ` շահարկվում. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի անունը Բաքվի բանտերում գտնվող մեր 8 հայրենակիցներից ամենաշատն է քննարկվում, իսկ ավելի կոնկրետ` շահարկվում: Նրա առևանգումից և ապօրինի կալանավորումից հետո տարատեսակ «սարսափ ֆիլմ» հիշեցնող պատմություններ, ասեկոսեներ, բանբասանքներ են տարածվում, ինչը բարեբախտաբար չի համապատասխանում իրականությանը: Գեներալը ադրբեջանական բանտում է և մեր […]

Ադրբեջանը պատրաստվում է օկուպացված Արցախ բերել մեծաթիվ ադրբեջանցիների

Ադրբեջանի իշխանությունները օկուպացված Արցախում աշխատանքներ իրականացնելու համար 2024 թ-ի պետական բյուջեով որոշել են հատկացնել 2,4 մլրդ դոլար։ Այս մասին, «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, նշվում է այդ Ադրբեջանի պետական բյուջեի նախագծում։ Ըստ այդ նախագծի, Բաքուն պատրաստվում է օկուպացված Արցախ բերել մեծաթիվ ադրբեջանցիների, ինչպես նաև, ըստ ամենայնի, փոխել Արցախի ճարտարապետական կոթողների տեսքն ու դրանք «ալբանացնել»։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի